Նուկուալոֆա
Հզոր երկրաշարժ՝ Տոնգայում
Տոնգայի ափերի ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել՝ օջախի 15 կիլոմետր խորությամբ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Նշվում է, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,2 մագնիտուդ։ Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Նուկուալոֆայից 251 կիլոմետր հյուսիս-արևելք։ Ավերածությունների, զոհերի ու տուժածների մասին տվյալներ չկան։

