շախմատիստներ

  • FIDE-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների թարմացված ցուցակը։ Դրանում ընդգրկված է Հայաստանի դրոշի տակ հանդես եկող 3 շախմատիստ։ Առաջատարը Լևոն Արոնյանն է, ով լավագույնների ցանկում 4-րդն է՝ 2782 գործակցով։ Լավագույնների ցանկում են նաև Գաբրիել Սարգսյանն (75-րդ տեղ) ու Հրանտ Մելքումյանը (99-րդ տեղ)։ Հիշեցնենք, որ Արոնյանը ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ստանալու գործընթացում է։

    Արոնյանն աշխարհում 4-րդ լավագույն շախմատիստն է
  • Շախմատիստ Հայկ Ազիզբեկյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մեր հայ արծիվները հաղթեցին շախմատի Prochess լիգում հաղթելով ամենահզոր ամերիկյան թիմին և հռչակվեցին չեմպիոն։ Կեցցե՛ք տղերք»:

    Հայ շախմատիստները հաղթել են Prochess լիգայում․ Հայկ Ազիզբեկյան
  • Այս օրերին շարունակվում է Շախմատի համաշխարհային օնլայն օլիմպիադան: 1/8 եզրափակչում Հայաստանի մրցակիցը Հունաստանի հավաքականն էր: Առաջին խաղում հայ շախմատիստները հաղթանակ տարավ 4,5-1,5 հաշվով: Երկրորդ խաղում նույնպես մեր շախմատիստները հաղթանակ տարան, այս անգամ 3,5-2,5 հաշվով: Իրենց պարտիաներում առավելության հասան Լևոն Արոնյանը, Աննա Սարգսյանը: Լիլիթ Մկրտչյանը, Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը կիսեցին միավորները, իսկ Էլինա Դանիելյանը նորից պարտություն…

    Հայաստանը երկրորդ խաղում ևս հաղթեց հույներին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ
  • Գյումրին ներկայացնող շախմատիստները Գյումրու քույր քաղաք Կրագերոյից (Նորվեգիա) արդեն երկրորդ անգամ հրավեր են ստացել մասնակցելու Կրագերո Ռեզորտ Չեսս 2020 միջազգային մրցաշարին: Մրցաշարին մասնակցելու համար Կրագերո են մեկնել միջազգային վարպետ Վահագն Խաչատրյանը, Եվրոպայի պատանիների կրկնակի չեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը, Անահիտ Մկրտչյանը, Սիմոն Թումանյանը, Հայկ Մանուկյանը, Սյուզաննա Առաքելյանը: Մրցաշարն անցկացվում է երկու խմբերով: A մրցաշարին մասնակցում…

    Գյումրեցի շախմատիստները մեկնարկեցին Կրագերո Ռեզորթ մրցաշարում
  • Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Առաջին շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը խաղաղ դաշն է կնքել եգիպտոսցի Էսամ Էլ Գինդիի հետ, Սերգեյ Մովսեսյանը՝ ռուս Գրիգորի Օպարինի հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվել է ռուս Անտոն Դեմչենկոյին, իսկ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել իրանցի Ալիրեզա Ֆիրուզջայից:…

    Աշխարհի Գավաթ. հայ շախմատիստների մեկնարկը՝ առանց հաղթանակի
  • Նորվեգիայում անցկացվում է Altibox Norway Chess 2019 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում են ուժեղագույն շախմատիստները Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Դինգ Լիրենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն և Յու Յանգին: Մրցաշարում Լևոն Արոնյանը հաջող է հանդես եկել: Նա հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, Ուեսլի Սոյին, Ալեքսանդր Գրիշչուկին, Յու Յանգիին,…

    Լևոն Արոնյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Altibox Norway Chess 2019 մրցաշարում
  • Փետրվարի 19-28-ը Ռուսաստանի Մոսկվա քաղաքում տեղի կունենա ավանդական Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարը, որին Հայաստանից կմասնակցեն 11 շախմատիստ: Մասնակիցների թվում է հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Աէրոֆլոտ Օփենը բաղկացած է 3 մրցաշարերից՝ A, B և C: Ավանդաբար մրցաշարին մասնակցում են մեծ թվով ուժեղագույն շախմատիստներ՝ մասնավորապես A մրցաշարում 78 մասնակիցներից 58 կրում են գրոսմայստերի տիտղոս: Այս տարի…

    Հայ 6 գրոսմայստեր կմասնակցի Աէրոֆլոտ Օփենին