Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնություն
Հայաստանի 2 ներկայացուցչի համար երրորդ տուրը հաղթական էր.Շախմատի ԵԱ
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երրորդ տուրը հաղթական է ստացվել Ռոբերտ Հովհաննիսյանի և Հայկ Մարտիրոսյանի համար։ Հայաստանի նորընծա չեմպիոն Արման Փաշիկյանը պարտություն է կրել: Հրանտ Մելքումյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները: Այս մասին հայտնել է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ առաջնությունը ընթանում է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում։

