շաքարավազ
Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա է շաքարավազ, ձեթ, մակարոնեղեն
Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից տեղեկացնում են, որ Ստեփանակերտի և շրջանների մթերային առևտրի կետերում առկա են հետևյալ ապրանքատեսակները. շաքարավազ ձեթ մակարոնեղեն Տեղեկացնում են նաև, որ Ասկերան քաղաքում գործող խանութներին ձեթը կառաքվի հունվարի 9֊ին։ Ստեփանակերտում և շրջաններում գործող առևտրի կետերին ,որտեղ դեռևս առաքում չի կատարվել ` նշված ապրանքատեսակների առաքում կիրականացվի այսօր և վաղը։ Հրուշակեղենի արտադրամասերին…
Հացահատիկի ու շաքարավազի դեֆիցիտ չկա․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստանում այս պահին շաքարավազի ու հացահատիկի պաշարներ կան, դեֆիցի չի սպասվում։ Այս մասին Radar-ին ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը։ Ավելի վաղ ՌԴ-ից հայտարարել էին, որ Ռուսաստանից հացահատիկի ու շաքարավազի արտահանումը Դեպի ԵԱՏՄ երկրներ դադարեցվում է մինչև օգոստոսի վերջ։ Խոսնակն ասել է նաև, որ այլ երկրներից ներմուծման մասով հստակություն դեռ չկա, բայց…
Ռուսաստանն արգելեց հացահատիկի ու շաքարավազի արտահանումը ԵԱՏՄ երկրներ
Ռուսաստանի Դաշնությունում արգելվել է ԵԱՏՄ տարածք հացահատիկի ու շաքարավազի արտահանումը մինչև այս տարվա օգոստոսի 31-ը։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ որոշման նպատակները երկրի սննդային անվտանգության ապահովումն ու ներքին շուկան պաշտպանելն են։ Սակայն նշվում է նաև, որ հնարավոր է լիցենզիաներով մատակարարում՝ տրված ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից։
ՀՀ-ում կարագի և ձեթի գները նվազել են, իսկ շաքարավազի գինը բարձրացել է
Հայաստանում կարագի և ձեթի գները նվազել են, իսկ շաքարավազի գինը բարձրացել է: Այս մասին ասել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ ներկայացնելով մայիսի 27-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածի տվյալները: «Կորոնավիրուսի պատճառով առաջացած լոգիստիկ խնդիրները դեռևս չեն վերացել, սակայն կայունություն է նկատվում: Օրինակ, եթե մայիսի 27-ին 1 կգ «Նոր զելանդական»-ը եղել է 4420 դրամ,…
Շաքարավազի, ձեթի, կարագի, ալյուրի գները սկսել են նվազել. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում հրապարակել է մի շարք լայն սպառման ապրանքատեսակների՝ շաքարավազի, ձեթի, կարագի և ալյուրի գների մոնիթորինգի արդյունքները 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով: Մրգի և բանջարեղենի գներն աճել են 17.1 տոկոսով Ըստ ներկայացված տվյալների՝ վերջին շաբաթներին նկատվում է նշված ապրանքների գների որոշակի նվազում:
Շաքարավազի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու համար տուգանվել է «Ալեքս Հոլդինգը»
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Շաքարավազի շուկայում իրականացրած ուսումնասիրության շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: Վարույթի քննությամբ պարզվել է, որ հանձնաժողովի կողմից…
Արցախում արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն
Արցախի տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. հունիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 7 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 4 գնաճ, 3 գնանկում: «Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է խնձոր 1կգ՝ 175 դրամ կամ 25.9%,…
ՏՄՊՊՀ-ը ղեկավարը հայտնել է ապրանքների գների իջեցման մասին
Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ղեկավար Գեղամ Գևորգյանը հայտնել է, որ կարիք չկա անհանգստանլու համար, թե կարող է պարենամթերքի պակաս առաջանալ։ Ապրանքատեսակների գների վերաբերյալ ասել է, որ այս պահին դինամիկա կա կապված գների իջեցման հետ։ «Փետրվարի 26-ին կարագի գինը կազմել է 3730 դրամ, ամենաբարձր գինը գրանցվել է մարտին՝…
Արցախի հանրային ծառայությունները Ստեփանակերտի խանութներում դիտարկումներ են արել
Արցախ տեղեկատվական շտաբը Facebook- ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 8-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում դիտարկումներ են իրականացրել։ «Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 8-ին Ստեփանակերտ քաղաքում գործող…