Շենգավիթի նստավայր
Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ավարտվեց արդեն 3 օր շարունակվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունը։ Վերջինս նախագահում էր դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Այսպիսով, որոշումը կհրապարակվի առաջիկա կիրակի օրը՝ հունիսի 21-ին։ Հիշեցնենք, որ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել 2017 թվականի ընտրություններում ընտրակաշառք բաժանելու համար, սակայն ԲՀԿ ղեկավարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
Ես հույս ունեմ, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի․ Նաիրա Զոհրաբյան
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ինքը հույս ունի, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի, բայց եթե հանկարծ համարձակվեն իջնել, ապա դա կլինի իրենց մահապատժի դատավճիռը՝ բարոյական, քաղաքական և իրավական առումով։ «Պատկերացնո՞ւմ եք, դրա միջազգային արձագանքը և ով է լինելու…
Ծառուկյանը կրկին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է
Գագիկ Ծառուկյանը կրկին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում է: Հիշեցնենք, որ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրել է Ազգային անվտանգության ծառայությունը: Հարցի քննությունը սկսվել է երեկ, շարունակվել այսօր` ժամը 16:30-ից: Դատարանը 2-3 ժամով գնացել էր խորհրդակցական սենյակ, քանի որ Ծառուկյանի պաշտպանները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության ժամանակ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր…


