fbpx
Քաղաքականություն

Ես հույս ունեմ, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի․ Նաիրա Զոհրաբյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ ինքը հույս ունի, որ իշխանությունն իր քաղաքական պայքարում չի իջնի այդ աստիճանի, բայց եթե հանկարծ համարձակվեն իջնել, ապա դա կլինի իրենց մահապատժի դատավճիռը՝ բարոյական, քաղաքական և իրավական առումով։

«Պատկերացնո՞ւմ եք, դրա միջազգային արձագանքը և ով է լինելու դրա քաղաքական եւ հիմնական պատասխանատուն»,- նշել է  նա:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ եք կարծում ի՞նչ որոշում է կայացրել դատարանը, կապված դատավորին ներկայացրած ինքնաբացարկի հետ, Զոհրաբյանը պատասխանեց.

«Ես դատարանի փոխարեն չեմ կարող գնահատական հնչեցնել։ Մեր քայլերը հստակ ծրագրված են, բոլոր հնարավոր զարգացումների դեպքում, մենք ունենք մեր մարտավարական քայլերը, որը բնականաբար ես այս պահին չեմ հրապարակի»։

Նաիրա Զոհրաբյանը նաև անդրադարձել է իր հանդեպ սկսված գործընթացներին և դրանց վերաբերյալ միջազգային գործընկերների արձագանքին, ինչպես նաև ՌԴ–ի դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ հնչած մեկնաբանություններին, թե «դրսից տղա են բերել»:

«Ինձ զանգահարել են եվրոպական բավականին հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, իրենք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով և բնականաբար իրենք հետևելու են, թե ԲՀԿ–ի, թե անձնապես իմ հանդեպ սկսված քաղաքական գործընթացներին։ Ես սա չեմ համարում դրսից տղա բերել, եթե այդպիսի բան լիներ, ապա ես ինքս խնդրել եմ բազմաթիվ եվրոպացի իմ գործընկերների, փոխնախագահների մակարդակով ընդհուպ, ովքեր ցանկանում էին այս օրերին հրապարակումներով հանդես գալ, խնդրել եմ այս պահին ձեռնպահ մնալ։ Կարծում եմ իշխանությունը պետք է պատերազմ հայտարարի ոչ թե նրանց, որոնք իսկապես մտահոգություն են հայտնում երկրի համար, ՀՀ քաղաքացիների համար, նրանց հանդեպ ոչ թե պետք սկսվեր նման ռեպրեսիաներ, այլ պետք է պայքարել կորոնավիրուսի և տնտեսական խայտառակ իրավիճակի դեմ»,- նշել է Զոհրաբյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ