Շնորհակալագիր
Շնորհակալագիր Ձախ Հարութին՝ Գյումրիի քաղաքապետից
Հայազգի հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը (Ձախ Հարութ) շնորհակալագիր է ստացել Գյումրիի քաղաքապետից։ Այս մասին տեղեկանում ենք Փամբուկչյանի Facebook-ի էջից, որտեղ նա լուսանկարներ է հրապարակել հանդիպումից։ Երգիչը նշել է, որ շնորհակալագիրը ստացել է 1989 թվականի Հրազդան մարզադաշտի 6-օրյա համերգների ողջ հասույթն աղետի գոտուն ուղելու համար:
Վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ
ՀՀ կառավարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել 100-ից ավելի բուժաշխատողներ և պետական կառավարման համակարգի աշխատակիցներ: Շնորհակալագրերը հանձնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը»: https://www.facebook.com/armgovernment/posts/3471502089539497?__cft__[0]=AZUFuhDsLAcf5V9Bi6RdqeTUhygWmFVLC0SVmzxQ5R6ORadkM2hFJi_ZEwKFGAG86vANp9IIbZM2DZ21dbqdZkN7xYMDM52ro7sTTIs6FBMI5qh269uao0qIYRQxJ29L_VUmj03SThglAq2dGzf-5OptQKAnIainngg6oWANkY6wFWVKNtibgnLgmDbeRMdv9lY&__tn__=%2CO%2CP-R
Չինաստանի կողմից Հայաստանին կտրամադրվեն նոր միջոցներ Covid-19-ի դեմ պայքարի համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ ԱԳՆ-ն հայտնում է, որ ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ «Ս.թ. ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից…
Վարչապետի անունից Նորշենի միակ բնակչուհուն հանձնվել է շնորհակալագիր և պարգև
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզխորհրդի տարեվերջյան նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հայրենի հողին անմնացորդ նվիրումի և երկարամյա անխոնջ աշխատանքի համար Շիրակի մարզի Նորշեն գյուղի բնակչուհի Վահանդուխտ Մխիթարի Մելքոնյանին հանձնել է շնորհակալագիր և 500 հազար դրամ դրամական պարգև։ Վահանդուխտ Մելքոնյանը սահմանային Նորշեն բնակավայրում ապրում է 60 տարուց ավել, վերջին տարիներին Նորշենի միակ բնակիչն…
Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր կհանձնի բարձր սոցիալական պատասխանատվության համար
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր ու պատվոգրեր կհանձնի համայնքի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը ակտիվ մասնակցության և բարձր սոցիալական պատասխանատվություն ցուցաբերելու համար։ Խոսքը այն անհատների ու կազմակերպությունների մասին է, որոնք օգնել են քաղաքին՝ անօթևանների համար բնակմակերեսի, քաղաքային տնտեսությանը օժանդակող տեխնիկայի ձեռքբերման և այլ հարցերում։ Բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտը…
Շնորհակալագրեր՝ Եվրոպական ժառանգության օրերին մասնակից թանգարաններին և գրադարաններին
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են հյուրընկալվել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցած 12 թանգարանների ու գրադարանների ներկայացուցիչներ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Սամվել Մուրադյանը ներկայացուցիչներին հանձնել է շնորհակալագրեր՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում իրականացրած նշանակալի միջոցառումների, ինչպես նաև մշակութային ժառանգության հանրահռչակման ոլորտում ունեցած ավանդի համար: Ս. Մուրադյանը հույս է հայտնել, որ…
Առողջապահության փոխնախարարը պարգևատրվել է շնորհակալագրով
Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն ընդունել է Իտալիայի Սուրբ Կամիլլո Միաբանության Հայր Մարիո Կուկարոլլոյին: Վերջինս Շիրակի մարզի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցում երկարատև, անմնացորդ և անշահախնդիր նվիրումով աշխատանքի համար պարգևատրվել է առողջապահության նախարարության պատվոգրով: Անահիտ Ավանեսյանը ողջույնի ու գնահատանքի խոսքեր է ասել` ընդգծելով, որ իր համար մեծ ուրախություն է պատվոգիր շնորհել կենտրոնի զարգացման գործում երկար տարիներ…
Ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ. Պյոտր Սվիտալսկի
Օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին: «Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», – իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը: Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր…
Մհեր Գրիգորյանը Սվիտալսկիին է հանձնել Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը հանդես է եկել ելույթով և իր երախտիքի խոսքը փոխանցել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում կատարած արգասաբեր աշխատանքի համար: Այնուհետև փոխվարչապետը դեսպանին հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, որով դեսպան Սվիտալսկին պարգևատրվում է ՀՀ և ԵՄ միջև դիվանագիտական կապերի ամրապնդման…









