fbpx
Քաղաքականություն

Ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ. Պյոտր Սվիտալսկի

Օգոստոսի 28-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը կազմակերպել էր հրաժեշտի ընդունելություն նվիրված ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտին:
«Շնորհակալ եմ բոլորին: Հայաստանում ապրելն ինձ համար մեծագույն հաճույք էր, ու ես ձեր երկրի մեծ երկրպագուն եմ: Խոստանում եմ դառնալ Հայաստանի քաղաքակրթության ու մշակույթի դեսպանը», – իր ողջույնի խոսքում նշել է դեսպանը:

Միջոցառման ընթացքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեսպանին հանձնել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհակալագիրը, որով դեսպան Սվիտալսկին պագևատրվեց Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական կապերի ամրապնդման և խորացման գործում ունեցած ավանդի համար:

https://www.facebook.com/eudelegationtoarmenia/posts/2424312727622642

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ