շնչառական սարքեր
Վրաստանաբնակ մեր հայրենակիցները Հայաստանին նվիրաբերեցին 27 շնչառական սարքեր
Վրաստանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Վրաստանաբնակ մեր մի քանի հայրենակիցներ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին նվիրաբերեցին 27 շնչառական սարքեր։ Դեսպանությունը կազմակերպել է շնչառական սարքերի տեղափոխումը Հայաստան։ «Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության հեղինակներին և ֆինանսական աջակցություն ցուցաբերողներին»,– ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/ArmEmbGeorgia/posts/1731009453708323
Մեսսին 500.000 եվրո է նվիրաբերել Արգենտինային կորոնավիրուսի դեմ պայքարի համար
TyC Sports-փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին Արգենտինայի հիվանդանոցներին նվիրաբերել է 500.000 եվրո ։ Մեսսիի նվիրաբերած գումարը կծախսվի բժիշկների և բուժաշխատողների համար պարագաներ ձեռք բերելու համար (դիմակներ, հատուկ հագուստ, արհեստական շնչառության սարքեր): Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը Արգենտինայում անցել է 6000-ը:
Կորոնավիրուսով վարակված 454 պացիենտ ունի թոքաբորբ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը ներկայացրել է, թե քանի պացիենտ կա ծանր և ծայրահեղ վիճակում։ «Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. Թոքաբորբ ունեցող` 454 հոգի, Ծանր վիճակում` 63 հոգի, Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի, Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1214228888763374?__xts__[0]=68.ARDXrc5Yur0p07CfRenTEAV1epR5b9zsT55ACTBCq2u-xABdjDxUzseBZRUz38-yK_vDePPeEhvr6WFtuI3-imBKNPWE7eOaI2LTaJFEiN2udWz6NVeLO8Djlod-Qf2vbHYcpkOsOlejJlg4T44aLwBMwea-EJcMPUG9TP0E1SQTkw4a9e9QGWrNdY3BNXoq-HFyabTthJ-bpyER97O8Emts8IryTZ1xzF6tF0P9ozaVRluqDor-amhUpjdpshT88I8vIWl5Zn0UbiWIhnn8rZIDkDtq5fBq0vcc5p1V6pmHPGgH398nSg3zKybTV7nxPO9jnt-89JUa1SThMDcpyg&__tn__=-R
Կորոնավիրուս. բուժում և առկա միֆեր
Բուժման վերաբերյալ ներկայիս իրավիճակը դեռևս լայնորեն տարածվող նոր կորոնավիրուսի դեմ բուժում չի հայտնաբերվել, սակայն տարբեր առողջապահական կազմակերպություններ աշխատում են մի կողմից վակցինացիայի հայտնաբերման, մյուս կողմից էլ հիվանդության դրսևորումների վրա ազդող դեղամիջոցների ստեղծման ու փորձարման ուղղություններով: CNN-ից տեղեկացնում են, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան քսան պոտենցյալ վակցինացիաների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, բայց առողջապահական կազմակերպությունները…




