fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուս. բուժում և առկա միֆեր

Բուժման վերաբերյալ ներկայիս իրավիճակը դեռևս լայնորեն տարածվող նոր կորոնավիրուսի դեմ բուժում չի հայտնաբերվել, սակայն տարբեր առողջապահական կազմակերպություններ աշխատում են մի կողմից վակցինացիայի հայտնաբերման, մյուս կողմից էլ հիվանդության դրսևորումների վրա ազդող դեղամիջոցների ստեղծման ու փորձարման ուղղություններով:

CNN-ից տեղեկացնում են, որ աշխարհի տարբեր երկրներում ավելի քան քսան պոտենցյալ վակցինացիաների ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, բայց առողջապահական կազմակերպությունները հայտարարում են, որ վերջնական արդյունքին հասնելը կարող է առնվազն մեկ տարի տևել:

Հիվանդությունը թեթևացնող և բուժմանը նպաստող դեղերի հարցում պատկերն ավելի լավատեսական է: Այսպես՝ Առողջապահական համաշխարհային կազմակերպության տեղեկացմամբ՝ առկա հակավիրուսային դեղամիջոցներից Ռեմդեսիվիրը դրական արդյունքներ է ցուցաբերում բուժման պրոցեսի վրա: Ռեմդեսիվիրը ի սկզբանե նախատեսված է եղել Էբոլայի համար, սակայն վերջինիս դեմ անարդյունավետ է եղել: Փորձարկման փուլում են նաև այլ դեղամիջոցներ, սակայն դրանց վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն: Բայց զարգացումներին հետևելով, կարող ենք պնդել, որ այս խնդրի պատկերը կարճ ժամանակ հետո ավելի կպարզանա և հնարավոր է, որ ժամանակավոր դեղերի ցանկ ստեղծվի:

Ներկա պահին պացիենտների հետ աշխատանքներ են տարվում սիմպտոմների կառավարման ուղղությամբ՝ հույսով, որ այդ ընթացքում օրգանիզմի իմունային համակարգն ինքն իրենով կպայքարի հիվանդության դեմ: Դրանց մեջ են մտնում հակավիրուսային որոշ դեղամիջոցների նշանակումն ու շնչառական սարքերի կիրառումը:

Ստորև մեջ են բերված Առողջապահական համաշխարհային կազմակերպության կողմից արված պնդումները որոշ միֆերի վերաբերյալ։

Առողջապահական համաշխարհային կազմակերպության պնդմամբ՝ ալկոհոլի օգտագործը որևէ կերպ չի նպաստում կորոնավիրուսով վարակվելու կանխարգելմանը կամ առաջացած հիվանդությունից բուժմանը:

Ապացուցող որևէ հետազոտություն կամ փաստ դեռևս չկա, որ սխտորի օգտագործումը կարող է վարակի նկատմամբ ռիսկերն իջեցնել:

Կորոնավիրուսը չի ազդում միայն մեծահասակների վրա: Բոլոր տարիքային խմբերը վարակի ռիսկի տակ են: Մեկ այլ բան է այն, որ մեծահասակներն ու խրոնիկ հիվանդություն ունեցողները ծանր սիմպտոմներ ստանալու ավելի մեծ հակվածություն ունեն:

Անտիբիոտիկների օգտագործումը ոչ միայն չի նպաստում այս հիվանդության բուժմանը, այլև հնարավոր է վիճակն ավելի վատթարացնի:

Չինաստանից ապրանք ստանալն ապահով է այնքանով, որ կորոնավիրուսը օրգանիզմից դուրս՝ իրերի վրա, իր գոյությունը կարճ ժամանակով է կարողանումմ պահել:

Հեղինակ՝ Խոսրով Սեդրակյան

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ