Շոշ

  • Երեկ՝ օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում: Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։ Արշակ Կարապետյանը՝ Շոյգուի հրավերով․ մեկնել է Ռուսաստան Կայացել է ՊՆ նախարարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը Նշվում է, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9…

    Հակառակորդը Շոշ-Մխիթարաշեն հատվածում խախտել է հրադադարի ռեժիմը
  • Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի շրջանի Շոշ և Սարուշեն, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներ։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Շոշ, Սարուշեն և Թաղավարդ համայնքներում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները,…

    Նախատեսվում է ասֆալտապատել Կարմիր շուկա- Թաղավարդ ճանապարհը
  • 2021թ. մայիսի 17-ին՝ ժամը 17.05-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ, ազգային ատելության շարժառիթներով, երկու և ավելի անձանց սպանելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով հրաձգային զինատեսակների գործադրմամբ մոտ 7 րոպե անընդմեջ թիրախային կրակ են վարել N զորամասի պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերից մեկում ինժեներական աշխատանքներ կատարող Արցախի Մարտունու շրջանի Սոս գյուղի բնակչի կողմից այդ պահին…

    Հակառակորդը կրակել է Շոշ գյուղի մոտ գտնվող ԱՀ զինծառայողի ուղղությամբ․ հարուցվել է քրգործ
  • Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից: «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի հայրենակիցներ. Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։ Պայթյունի ձայն լսելու դեպքում, խնդրում ենք խուճապի չմատնվել։ Հեռ.-911»:

    Շոշ համայնքում գնդիկաբեկորային ռումբ է հայտնաբերվել
  • Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով: Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հայտնել, որ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչներին համայնք վերադառնալու ուղղությամբ, գյուղում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները, վերադարձել…

    Արցախի ՄԻՊ-ը այցելել է Շոշ համայնք
  • Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Ասկերանի շրջանի Շոշ, Խնածախ և Այգեստան համայնքներում տեղի կունենան տվյալ տարածքներից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ: Ուստի, խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել: Սակրավորական խմբերն Արցախի տարածքում շարունակում են իրականացնել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ և կատարել հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացում: Տեղեկատվության և…

    Շոշում, Խնածախում ու Այգեստանում զինամթերք է վնասազերծվելու․ ԱԻՊԾ
  • Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․ «Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան և Շոշ համայնքներում: Ծառայության սակրավորական ջոկատները, հումանիտար ականազերծման կենտրոնները և ՌԴ ՊՆ սակրավորները շարունակում են Արցախի տարածքում վտանգ ներկայացնող ռազմամթերքը մաքրելու գործընթացը»: https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3974593559241756?__cft__%5B0%5D=AZUq9XuEk9W967F-jGjCAhh0VJJvuNjlk4wiAaYUVu_81Ssc_mDH47zhX8GGcJ9UgyST-DICUbrhWwVAaESjjLLbFsYBjQxTM9Nw1zT4xIjPNC5pqejiBLfxNtKyGHdmHi3gfVKWmthDSQ0YAYlf_iOZ&__tn__=%2CO*F

    Սակրավորական աշխատանքներ են արվելու Ասկերանի մի քանի համայնքներում
  • ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ: Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ,…

    ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան. ԱԳՆ
  • Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 3-ին այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: 50 երեխայի համար նախատեսված նախակրթարանն իր հարկի տակ ընդունելու է 30 երեխայի Շոշ համայնքից: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այս մանկապարտեզը կհաճախեն նաև մոտակա Մխիթարաշեն և Սզնեք գյուղերի երեխաները: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի…

    Արցախի Շոշ գյուղում նոր նախակրթարան է կառուցվել