Շուշի
Monument Watch-ը ահազանգում է․ Ադրբեջանը ավերել է (նկ. 1) Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ետևում կանգնեցված հուշաղբյուրը (https://t.me/reartsakh/22167): Հուշաղբյուրը նվիրված էր Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամարտիկներ Վարդան և Վահան Ղարիբյանների հիշատակին: Համաձայն Վարդան և Վահան Ղարիբյանների եղբոր՝ Գևորգ Ղարիբյանի բանավոր վկայության՝ հուշաղբյուրը կանգնեցվել էր եղբայրների հոր և նրանց մարտական ընկերների կողմից (նկ. 2): Հուշաղբյուրի ճարտարապետը…
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել` հողին հավասարեցնելով Արցախի Շուշիի Կանաչ ժամը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» կայքը հրապարակել է արբայնակային լուսանկարներ, որտեղ երևում է, որ եկեղեցին այլևս չկա։ «Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին։ Ադրբեջանի այս միտումնավոր արարքը…
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում, նշված է գերատեսչության ամենօրյա ամփոփագրում: «Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում. զոհեր և վիրավորներ չկան: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստի…
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը բնապահպանական պատճառաբանություններով երկկողմանի փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը: Երթևեկությունը դեպի Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջան և Հայաստան շարունակում է մնալ փակ: ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր Արցախի Հանրապետության առանձին շրջաններում կտեղա ձյուն, բարձրադիր գոտիներում սպասվում է նաև մառախուղ: Դեկտեմբերի 22-25-ը օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Ստեփանակերտ-Մարտունի…
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ի ժամը 15։48-18։20-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտակերտի և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:
Գերիների հարցն անընդհատ մեր ուշադրության կենտրոնում է բոլոր մակարդակներում՝ և՛ Ռուսաստանի, և՛ մնացյալ մեր գործընկերների հետ շփումներում, Ադրբեջանի հետ քննարկումներում՝ Վլադիվոստոկի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով հարցերին՝ Փաշինյանն անդրադարձ է կատարել նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մեր երկրում բիզնեսի համար ստեղծվող պայմաններին, Կառավարության առաջնահերթություններին, բանակին և պատերազմից հետո…
Ադրբեջանում ԱՄՆ և Ֆրանսիայի դեսպաններն օգոստոսի 27-ին, հրաժարվել են Շուշի այցելելուց , որը 44-օրյա պատերազմի հետևանքով հայտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Ադրբեջանական կողմի կարծիքով՝ դա «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Նշենք, որ այսօր Ադրբեջանում հավատարմագրված ավելի քան 40 դիվանագետ այցելել էր Շուշի, որտեղ մասնակցում էին կոնֆերանսի։ Նրանք Ֆիզուլիի օդանավակայանից Շուշի էին ժամանել ավտոբուսներով։…
Արցախի ներքին գործերի նախարարությունն իրազեկում է, որ Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 31-ը ներառյալ։ Նշված ժամանակահատվածում Արցախի Հանրապետություն մտնող և դեպի Հայաստանի Հանրապետություն ելք կատարող քաղաքացիների ազատ ու անվտանգ երթևեկությունը կապահովեն ռուս խաղաղապահները: Արցախի ՆԳ նախարարությունն այլընտրանքային նոր ճանապարհի վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Արցախի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Շուշիի և Լաչինի շրջանների հատման կետում, լարվածությունը պահպանվում է, ռուս խաղաղապահները բանակցություններ են վարում։ Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ շեշտելով, որ խոսքը, մասնավորապես Բերձոր քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածն է։ Հարցին՝ արդյո՞ք լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի այն պահանջով, որ Արցախը Հայաստանին կապող միջանցքի երթեւեկությունը…
Ադրբեջանի իշխանություններն օկուպացված հայկական Շուշիում միջազգային մեդիա-ֆորում են անցկացնում «Գլոբալ թրենդները ԶԼՄ-ներում, նոր մարտահրավերներ» թեմայով։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, համաժողովում քննարկումներ են լինում «անցումը նոր մեդիա-ժուռնալիստիկային, ավանդական մեդիաների խնդիրները, լրագրողների պրոֆեսիոնալ վարքը թվային միջավայրում, ադրբեջանական մեդիաների միջազգային համագործակցության հեռանկարները» եւ այլ թեմաներ։ Միջոցառմանը մասնակից են Ադրբեջանում գործող մեդիա-կառույցների գլխավոր խմբագիրները և մի շարք երկրների լրագրողներ։
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․ «Նախօրեին Ադրբեջանում ՌԴ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի: Արցախում հնգամյա խաղաղապահական, իսկ Հայաստանի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած ստրատեգիական սահմանային որոշ հատվածներում անժամկետ սահմանապահ առաքելություն ստանձնած, ուժի կիրառման սպառնալիքի բացառման վրա կառուցված Մինսկի խմբի համանախագահ երկիրն այսպիսով ճանաչում է ուժի կիրառման…
Արցախից տեղահանվածները այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Նրանք շարունակում են բարձրացնել Արցախի կարգավիճակի ու իրենց փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցերը։ «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը լրագրողների հետ զրույցում բարձրացրեց դեօկուպացիայի հարցերը։ «Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով՝ ես հասկանում եմ ոչ թե Մեղրին, Գորիսը, Սիսիանը, այլ Հադրութը։ Եթե չվերականգնվի Հադրութը, հայ ազգը պետք է…
Շուշին ադրբեջանցիներին հանձնած բոլոր հանցագործները պետք է պատասխան տան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ․ ապրիլի 14-ին Ազգային Ժողովում տառացիորեն հայտարարեց, որ ինքն էլ հարցեր ունի Շուշիի անկման հետ կապված, շատ կոնկրետ հարցեր ունի կոնկրետ մարդկանց»։ Այս հայտարարությունից անցել է մեկ տարուց ավել ժամանակ,…
Ադրբեջանի կառավարությունը Շուշիում անցկացնում է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը։ Այն գլխավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հանդես է եկել բացման ելույթով, որի ժամանակ կրկին անուղղակի ձևով ասել է, թե իբր Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծված է։ Նրա խոսքով՝ իր գլխավոր խնդիրն է այժմ՝ հետկոնֆլիկտային շրջանը զարգացնել ի շահ Ադրբեջանի։
Հայաստանում գտնվող խորհրդարանական Մեծ Բրիտանիա – Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Թիմ Լոութընի գլխավորած պատվիրակության անդամները այցելել են Սյունիք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։ Հայաստանի և Վրաստանի ԱԺ նախագահները անդրադարձել են 44-օրյա պատերազմի հետևանքներին Արշակյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանին․ ընդգծվել է հարաբերությունների բարձր մակարդակը «44-օրյա պատերազմի ընթացքում ավելի քան 20.000 արցախցի ընտանիք տեղափոխվել…