շտաբի պետ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը սեպտեմբերի 22-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ՝ հայտնել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից: «Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի սահմանամերձ շրջանների առանձին հատվածներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները»,- նշված է կազմակերպության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի ղեկավար, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին։ Գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը ներկայացրել է ստեղծված օպերատիվ իրավիճակի վերաբերյալ խմբի՝ վերջին օրերին կատարած աշխատանքների արդյունքները։
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում: ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։ Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների…
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Գյոզալյանին Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան պետք է տեղի…
ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ Ռազմարդյունաբերական կոմիտեի նորանշանակ նախագահ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին: Հակոբ Արշակյանը շնորհավորել է Արտակ Դավթյանին նշանակման կապակցությամբ, ընդգծել վերջին օրերին ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների մշակած նորագույն տեխնոլոգիաների՝ իրենց մասին բարձրաձայնող հաջողությունները, Պաշտպանության նախարարության, զինված ուժերի կողմից այդ միջոցների արհեստավարժ կիրառումը։ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն այն է,…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Նախագահը ընդգծել է՝ միայն հիմար հակառակորդի մտքով կարող է անցնել ոտնձգության փորձ անել մեր սահմանների ուղղությամբ, հակառակ պարագայում՝ հարվածը լինելու է շատ ցավոտ ու անդառնալի: «Հարգելի ՛ հայրենակիցներ Քիչ առաջ վերադարձա Մարտակերտի շրջանի սահմանամերձ Թալիշ և Մատաղիս համայնքներից: Հանդիպել եմ բնակչության…
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 13-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պաշտպանության ոլորտում հայ-ռուսական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերին, քննարկվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետագա…
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։
ՊՆ-ի կայքում հրապարակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի ուղերձը զինծառայողներին և նրանց ծնողներին: Ուղերձը ստորև՝ «Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանություն¬ները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային և միասնական ջանքերով պայքարելու և կանխելու…
Դեկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ամփոփել է 2019 թվականի ընթացքում զինված ուժերի հաջողությունները, կատարված աշխատանքը, խոսել առաջիկա ծրագրերի և միջոցառումների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը որպես տարվա կարևոր իրադարձություն առանձնացրել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն…
Նոյեմբերի 21-ին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Հայաստանում գտնվող Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Արմեն Ղուկասյանը կարևորեց ինչպես երկու պետությունների իրավապահների, այնպես էլ Հայաստանի ոստիկանության ու Եվրոպական միության միջև ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ որպես օրինակ ներկայացնելով Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության…
Հուլիսի 24-ին մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ոստիկանության ամփոփիչ ասուլիսի ընթացքում ամփոփ տվյալներ է ներկայացրել ոստիկանության գործունեության մասին. «Կիսամյակի ընթացքում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 9 տոկոսով կամ 1007 դեպքով: 2018 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցվել է 11243 դեպք, 2019 թվականի 6 ամիսների ընթացքում՝ 12250, ինչը գլխավորապես պայմանավորված է գողությունների…
[vc_row][vc_column][vc_video link=”https://youtu.be/Mb4cls1sY14″][/vc_column][/vc_row]