Զինված Ուժեր
23:40 26/12/2019

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է լրագրողների հետ

Դեկտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի մամուլի սրահում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ամփոփել է 2019 թվականի ընթացքում զինված ուժերի հաջողությունները, կատարված աշխատանքը, խոսել առաջիկա ծրագրերի և միջոցառումների մասին: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը որպես տարվա կարևոր իրադարձություն առանձնացրել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված լայնածավալ ռազմավարական զորավարժությունը, նշել, որ այն աննախադեպ էր իր ծավալով և պահեստազորայինների ընդգրկմամբ:

Խոսելով ռազմական բյուջեի և սպառազինության համալրման մասին՝ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ 2020 թվականին ձեռք կբերվի նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, ինչը կնպաստի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ