շփման գիծ
«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին
«Բռունցքդ բեր» նախաձեռնության բաց նամակը ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովին «Բռունցքդ բեր» նախաձեռնությունը, որը կազմավորվել է «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամների, տարբեր անհատ անձանց ու հանրային շրջանակների, այդ թվում՝ Տավուշի մարզի մտահոգ քաղաքացիների կողմից և բաց է նոր մարդկանց ու միավորումների ներգրավման հարցում, հավատարիմ լինելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և ժողովրդավարության սկզբունքներին, տեսնելով գործող վարչակազմի կողմից…
Իրավիճակը Արցախում
Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 13-ի, ժամը՝ 09:00-ի դրությամբ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ և էական միջադեպեր չեն արձանագրվել նախորդ օրվա համեմատ: «Քանի որ Ստեփանակերտ-Երևան միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ մոտիկ են ռազմական գործողությունների վայրերին, այն երթևեկության համար կարող է վտանգավոր լինել: Հաշվի առնելով իրավիճակի ողջ լրջությունը՝ հորդորում…
Իրավիճակը սահմանում
Օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում, չնայած պահպանվող որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: Հրադադարի պահպանման ռեժիմի էական խախտումներ և միջադեպեր չեն արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորակազմի հետ միասին շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքում բազմազգ խաղաղապահ ուժերի ներգրավումը շատ ավելի գործուն մեխանիզմ կլինի. Նարեկ Այվազյան
Նախօրերին Հայաստանից Բերձոր, Աղավնո եւ Սուս մեկնած ՀՀ քաղաքացիներին արգելվել է մուտք գործել այդ բնակավայրեր. այս մասին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնության համակարգողներից Նարեկ Այվազյանը (լուսանկարում): Պատճառն այն է, որ տեղի հայ բնակչությանը հրահանգված է՝ մինչեւ օգոստոսի 25-ը լքել բնակավայրերը: «Արցախի հանրապետության ճանաչում» քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է վերջերս: Նախաձեռնության անդամներն առավել…
Օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել. Արցախի ՊԲ
Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել։ Որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Ռուսական զորակազմի միջնորդությամբ շարունակվում են աշխատանքները իրավիճակի հետագա կայունացման ուղղությամբ։
Շփման գծում լարվածությունն ընդհանուր առմամբ պահպանվում է. ՊԲ
Օգոստոսի 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է եղել։ Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ լարվածությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Որոշ ուղղություններում ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը’ կիրառելով հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմից կորուստներ չկան։ Նախորդ օրերին վիրավորում ստացած զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել…
Ադրբեջանը շփման գծի որոշ հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը. ՊԲ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը’ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմը կորուստներ չունի: Վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը’ ծայրահեղ ծանր:…
ԵՄ-ն կոչ է անում դադարեցնել շփման գծում ռազմական գործողությունները
Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի և շփման գծի մյուս վայրերում ռազմական գործողությունները։ Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքում: «Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են մարդկային կորուստների և վիրավորների։ Կարևոր է թուլացնել լարվածությունը, լիովին հարգել հրադադարը և վերադառնալ բանակցությունների սեղան՝ բանակցությունների միջոցով լուծումներ փնտրելու համար»,- նշված է…
Խնդրում ենք ձեռնպահ մնալ չստուգված տեղեկություններ տարածելուց. Արցախի դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել. «01.08.2022թ.-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Արցախի պաշտպանության բանակն արդեն ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն: Թեև բազմիցս…
Արցայիկ Հարությունյանը ուժայինների հետ խորհրդակցություն է անցկացրել․ տրվել են հանձնարարականներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված շփման գծի վերջին զարգացումներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։ Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի նույն հենակետերում․ Շտաբ Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ ԼՂ ուղղությամբ նոր հարձակում սկսելու համար․ ՀՀ ԱԽ հայտարարությունը «Օպերատիվ-մարտավարական իրադրության վերաբերյալ զեկուցմամբ հանդես է եկել ԱՀ պաշտպանության նախարար…
Ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի նույն հենակետերում․ Շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել՝ կապված շփման գծում իրադրության հետ։ Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ ԼՂ ուղղությամբ նոր հարձակում սկսելու համար․ ՀՀ ԱԽ հայտարարությունը Մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ․ Թովմասյան՝ Արցախի ժողովրդին «Մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ը, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել…
ՀՀ ԶՈւ-ն հայտարարում է՝ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է երեկվա լարված իրավիճակին։ Դրանում նշվում է, որ Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: «Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից…
Շփման գծում իրավիճակը չի փոփոխվել․ սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
Ապրիլի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են…














