շ
Netflix-ը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում
Variety-ի փոխանցմամբ՝ Netflix-ը դադարեցրել է իր աշխատանքը Ռուսաստանում։ «Հաշվի առնելով առկա հանգամանքները՝ մենք որոշել ենք դադարեցնել մեր ծառայությունը Ռուսաստանում»,- Variety-ին ասել է տեսածառայության ներկայացուցիչը։
Երևանի բանկերից մեկի աշխատակիցն ինքնասպան է եղել․ նրա դին հայտնաբերվել է բանկի մասնաճյուղի դիմաց
Այսօր՝ հունվարի 12-ի առավոտյան ժամը 09:30-ին, Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նժդեհի փողոցի «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի դիմաց տղամարդու դի կա։ Արդյունքում պարզվել է, որ մահացածը 52-ամյա տղամարդ է։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից Sputnik-ին հայտնել են, որ բանկերից մեկի աշխատակիցն ինքնասպանություն է գործել։ Նշվել է, որ մահացածը վարչության պետի տեղակալ էր։
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Իսլանդիա (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Իսլանդիա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ վաղը՝ հոկտեմբերի 8-ին, Իսլանդիայում մեր ընտրանին կմրցի տեղի հավաքականի հետ՝ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 7-րդ տուրի շրջանակներում։ Խաղը մեկնարկելու է Երևանի ժամանակով 22:45-ին։ Հիշեցնենք նաև, որ Հայաստանը J խմբում է հանդես գալիս ու այս պահին 11 միավորով գտնվում է…
Ջոկովիչը օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում է
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ջոկովիչը մենախաղում տարավ 13-րդ հաղթանակն Օլիմպիական խաղերում և այդ ցուցանիշով հավասարվեց ռեկորդակիր, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին։ Ջոկովիչի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի և ֆրանսիացի ժերեմի Շարդիի դիմակայության հաղթողը։
Գյուլագարակում մեքենա է այրվել
Հուլիսի 10-ին, ժամը 05։31-ին ահազանգ է ստացվել, որ Գյուլագարակ գյուղում ավտոմեքենա է այրվում, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, հրդեհ է բռնկվել Գյուլագարակ գյուղի 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բակում կայանած «Opel Vectra»…
Կտրուկ շրջադարձ․ Բալեկյանը կարող է կարիերան շարունակել Անգլիայում
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի շուրջ խոսակցությունները չեն դադարում։ Մինչ այս ակտիվորեն շրջանառվել ու այժմ էլ շրջանառվում է արգենտինական լեգենդար «Բոկա Խունիորս» տեղափոխվելու մասին լուրերը։ «Բոկան» իրոք հետաքրքրված է Բալեկյանով ու, ամենայն հավանականությամբ, պատրաստ է 2,2 միլիոն դոլար վճարել Բալեկյանի տրանսֆերի համար։ Այս մասին խոսել էր նույնիսկ հենց ինքը՝ Բալեկյանը։ Բայց արգենտինական…
Մենք ասֆալտի վրա մորթվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք. Նոր որոշում
Կառավարությունն այսօրվա՝ հուլիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Այս հարցը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և նշեց, որ այս լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: «Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե…







