ոգելից խմիչք
Օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 12-ը ՀՀ-ում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է ալկոհոլային թունավորման 46 դեպք (մեթանոլ), որից 21-ը մահվան ելքով, իսկ 25-ը բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: Դժբախտ դեպքերից խուսափելու նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ և չօգտագործել անհայտ ծագման, ոչ գործարանային արտադրության ոգելից խմիչք։ Նախարարությունից հիշեցնում են՝…
Գողության արտասովոր դեպք է տեղի ունեցել Մոսկվայում
Մոսկվայի կենտրոնում գտնվող էլիտար ավտոլվացման կետերից մեկում արտասովոր դեպք է տեղի ունեցել: Նոր Maybach-ի վարորդը ավտոմեքենայի բանալիները տվել էր ավտոլվացողին և պատվիրել համալիր ծառայություն: Կազմակերպության 27-ամյա աշխատակիցն աշխատանքից հետո պետք է տաներ մեքենան ավտոկայանատեղի: Սակայն նա բավականաչափ ոգելից խմիչք էր օգտագործել աշխատավայրում: Դրա հետևանքով նա որոշել էր վերցնել Maybach-ն ու երթևեկել դրանով մայրաքաղաքի փողոցներում: Սակայն,…
Կալանավորվածի խցում հայտնաբերվել է ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու սարք
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկությամբ բնակելի տեղամասի 1-ին մասնաշենքի խցերից մեկում հայտնաբերել են ինքնաթոր ոգելից խմիչք պատրաստելու ինքնաշեն սարք, 1 պտուտակահան և 1 աքցան: Վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՔԿՀ-ներում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներ
ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները օգոստոսի 5-ին՝ ժամը 09։10-ի սահմաններում, իրականացրել են չնախատեսված խուզարկություն, որի արդյունքում հիմնարկի 3-րդ մասնաշենքի խցերից մեկում՝ հատակում ներկառուցված թաքստոցից, հայտնաբերել են արգելված իրեր՝ 11 բջջային հեռախոս, խաղաթղթի 11 տրցակ, բջջային հեռախոսի 6 մարտկոց, 2 USB լար, համակարգչային 1 մկնիկ, լիցքավորման սարքի 1 գլխիկ, 20 լիտր ինքնաշեն եղանակով պատրաստված ոգելից…
Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից մահացածների թիվը մոտենում է 100-ի
Հնդկաստանի Ուտար Պրադեշ և Ուտար Կխանդ նահանգների ընդհանուր թվով 97 բնակիչ է մահացել ալկոհոլային թունավորումից։ Նրանք ոգելից խմիչքն օգտագործել էին Բալլուփուր գյուղում իրենց ծանոթի հուղարկավորությունից հետո մատուցված հոգեհացի ժամանակ։ Հոգեհացի հաջորդ օրը հուղարկավորության մասնակիցների ինքնազգացողությունը վատացել է։ Երեք օր շարունակ հաղորդումներ են ստացվել մահվան դեպքերի մասին։ Միջադեպից հետո իրավապահներն արդեն 200 մարդու են ձերբակալել, առգրավվել…





