ոստիկանության պետ
ՆԳ նախարարը ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է նորանշանակ ղեկավարներին՝ Կամո Ցուցուլյանին և Արամ Ղազարյանին:
Ոստիկանության պետը և Լին Թրեյսիին անդրադարձել են պարեկային ծառայության արդյունքներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 8-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ «Վահե Ղազարյանը ողջունելով հյուրին՝ բարձր է գնահատել ՀՀ ոստիկանության և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան արդյունավետ համագործակցությունը, որը վերջին տարիներին ավելի է զարգանում։ Ոստիկանության պետը ԱՄՆ դեսպանությանն ու Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության…
Արցախի ՆԳՆ նախարարը շրջայց է կատարել տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում
Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն, ծանոթացել ռեսուրսներին, շենքային ու կենցաղային պայմաններին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը: Նախարարը մեծ կարևորություն է տվել վարչության կողմից իրականացվող ծառայությանը, ընդգծել, որ տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում վերջիններիս ներգրավվածությունը՝ հատկապես ներկա իրավիճակում, առավել քան…
Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հյուրընկալվել է Ոստիկանության կրթահամալիրում և հանդիպում ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Փոխվարչապետի պաշտոնակատարը ողջույնի խոսքում նշել է. «Վստահ եմ Ձեզ բազմիցս ներկայացվել է այն նպատակը, ռազմավարական միտքը ու նշանակությունը, որ մենք դնում ենք…
ԱՆ նախարարի և ոստիկանության պետի տեղակալներն այցելել են քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին
ՀՀ առողջապահության նախարարությունը Facebook-ի գրառմամբ հայտնում է, որ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանն այցելել են դեկտեմբերի 25-ին քաղաքացիների հետ բախման ընթացքում ոտքը կոտրած ոստիկանին: «Գևորգ Սիմոնյանը հետաքրքրվել է վերջինիս առողջությամբ, ծանոթացել բուժման ընթացքին, համոզվել, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր բժշկական միջոցառումները և մաղթել շուտափույթ ապաքինում: Հուսով ենք, որ նմանատիպ…
Ի սկզբանե տրամադրվածություն կար նախագիծը մերժելու․ Էդմոն Մարուքյան
Երեկ Պետաիրավական հանձնաժողովը դեմ քվեարկեց նախագծին, շատ զարմանալի էր։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ԱԺ-ում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի երկրորդ ընթերցման քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հիշեցրեց, որ նախագիծն այն մասին էր, որ ԱԱԾ ղեկավարի և ոստիկանապետի պաշտոններում կարող էին նշանակել…
Լևոն Մնացականյանը խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հունիսի 14-ին ԱՀ ոստիկանության կենտրոնական ապարատի կառուցվածքային, տարածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են 2019թ. 5 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Հիմնականում խոսելով ոստիկանության ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից՝ ոստիկանության պետը կարևորեց ծառայության ընթացքում օրինականության պահպանման առաջնահերթությունը: Ներկաները ամփոփել են 5…
ՀՀ ոստիկանության պետն այցելեց Եվրաջասթ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մայիսի 15-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Նիդերլանդների Թագավորություն։ Նույն օրը ՀՀ ոստիկանության պետն այցելեց Եվրաջասթ, ուր հանդիպում ունեցավ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։ Ողջունելով ՀՀ ոստիկանության պետին՝ Եվրաջասթի նախագահը կարևորեց առաջին անգամ ՀՀ բարձրաստիճան պատվիրակության այցելությունը` ընդգծելով իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը ընդլայնելու համագործակցությունը Հայաստանի հետ։ Այս համատեքստում նա կարևորեց տարվա սկզբին ՀՀ…
ՀՀ ոստիկանության պետն ընդունել է հասարակական խորհրդի անդամների
Ապրիլի 20-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի մի խումբ անդամների: Ողջունելով հյուրերին՝ Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն հայտնեց սերտ ու արդյունավետ համագործակցության համար: Նա նշեց, որ շուտով կլրանա խորհրդի կազմավորման 1 տարին, ու թեև կարճ ժամանակահատված է, սակայն արդեն շոշափելի են հասարակական խորհրդի կատարած աշխատանքն ու արդյունքները: Վալերիյ Օսիպյանն ակտիվ հասարակական…
Պյոտր Սվիտալսկին և Վալերի Օսիպյանը քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցությունը
Հայաստանում Եվրոպական միության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ: «Ապրիլի 2-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդիպում է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու Պաշտպանի արձանագրած դեպքով հարուցվել է քրեական գործ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշման հիման վրա նախապատրաստված նյութերով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հոգեբուժական հիվանդանոցում անձին ապօրինի պահելու հանցագործության հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Մասնավորապես, դեռևս անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին չհայտարարված այցի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն) արձանագրել էր չափահաս և գործունակ…
Վալերիյ Օսիպյանի հրամանով սպայական կոչումներ են շնորհվել
Դեկտեմբերի 24-ին ոստիկանության պետի մի շարք հրամաններով տարբեր ստորաբաժանումներում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող 9-ը ծառայողներ առաջխաղացման կարգով նշանակվեցին միջին խմբի պաշտոններում և նրանց շնորհվեց ոստիկանության լեյտենանտի կոչում: Ավանդույթի համաձայն, առաջին սպայական ուսադիրները ծառայողներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից: Պարգևատրման ժամանակ Վալերիյ Օսիպյանը նշել է, որ սպայական կոչումը իր հետ բերում է ծառայողական մեծ պատասխանատվություն,…
Օսիպյանը Վրաստանում է
Դեկտեմբերի 17-ից 19-ը պաշտոնական այցով Վրաստանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորած պատվիրակությունը, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Դեկտեմբերի 18-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունում Հայաստանի ոստիկանության պատվիրակությանն ընդունել է նախարար Գեորգի Գախարիան: Երկու երկրների իրավապահ կառույցների ղեկավարների առանձնազրույցին հաջորդել է Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչների ընդլայնված նիստը: Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիան…














