Ոստիկանություն

  • Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 102-րդ կմ-ին՝ Արենի համայնքի տարածքով անցնող ճանապարհահատվածում…

    Արենիում կվերագործարկվի նախկինում տեղադրված արագաչափ սարքը
  • Օրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները գիշերային ուժեղացված ծառայություն ընթացքում բաժնի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող մի տղամարդու վարած «ֆորդը»։ Տրանսպորտային միջոցի զննությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով դեղնականաչավուն կանեփանման զանգվածներ՝ ընդհանուր 6 գրամից ավելի։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ…

    «Ֆորդի» սրահում մարիխուանայի տարբեր քաշերով զանգվածներ են հայտնաբերվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հոկտեմբերի լույս 22-ի գիշերը, ժամը 01.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Վարդաշենի 2-րդ փողոցի 2-րդ շենքի 5-րդ բնակարանում սպանություն է եղել: Դեպքի վայր մեկնեցին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ու քննչական կոմիտեի աշխատակիցներ, որոնք հիշյալ բնակարանում հայտնաբերեցին 1955 թվականին ծնված տանտիրուհու դին։ Դիակի զննությամբ մարմնի տարբեր մասերին, այդ…

    Վարդաշենում կատարված 64-ամյա կնոջ սպանությունը բացահայտվել է
  • Օրերս ոստիկանության Գորիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Շուռնուխ գյուղի վարչական շրջանի «Կատարի» տարածքում ապօրինի ծառահատումներ են եղել։ Ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Շուռնուխ գյուղի 25 տարեկան երկու բնակիչներ, առանց համապատասխան թույլտվության, նշված տարածքում հատել են բոխի և կաղնի ծառեր և դրանք բարձել «Զիլ» մակնիշի, առանց համարանիշի մեքենան։ Մեքենան հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության…

    Ապօրինի ծառահատման դեպք Շուռնուխում․ հարուցվել է քրգործ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ համապատասխան պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից ելնելով իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Ըստ այս պահին հայտնի տվյալների` անշարժ գույքի…

    Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձինք պետությանը պատճառել են 15 միլիոն դրամից ավել վնաս (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Ոստիկանության զորքերում զինծառայողների ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ հատուկ պատրաստության նպատակով պարբերաբար մարտավարամասնագիտական զորավարժություններ են կազմակերպվում: Հոկտեմբերի 21-ին ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի գլխավորությամբ հերթական զորավարժությունն անցկացվեց հասարակական կարգի պահպանության զորամասում: Ըստ պայմանական իրադրության` քաղաքի բանուկ հատվածներից մեկում չարտոնված հավաքը դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից, մասսայական անկարգություններ են տեղի ունենում, և հասարակական կարգը վերականգնելու անհրաժեշտություն…

    Մարտավարամասնագիտական զորավարժություն ոստիկանության զորքերում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազ-63» մակնիշի մի մեքենա։ Այն բարձված է եղել շուրջ 5 խմ փայտանյութով։ Կողբ համայնքի 47-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստւգում։ Նախապատրաստվում…

    Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հոկտեմբերի 3-ի գիշերը Նոր Խարբերդի 16-րդ փողոցից «Էրեբունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 35-ամյա մի տղամարդ ու 20-ամյա մի երիտասարդ։ Նրանց վրաերթի ենթարկած վարորդը, «Օպել»-ը թողնելով դեպքի վայրում, հեռացել էր։ Մեքենան տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզեցին ոչ միայն վարորդի ինքնությունը, այլև դեպքի վերաբերյալ նոր հանգամանքներ։ Ավագ…

    Տղամարդը «Օպելով» վրաերթի է ենթարկել մի խումբ անձանց․ նա կալանավորվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Հոկտեմբերի 21-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ ոստիկանության ծառայողները մի տղամարդու բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։ Պարզաբանենք, որ հիշյալ անձը նախքան բերման ենթարկվելը, անտեսելով իր գործողությունները խանութում գտնվող անձանց համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության ծառայողի հասցեին։ Վերջինս օրինական պահանջ է ներկայացրել քաղաքացուն՝ դադարեցնել անօրինական…

    Ոստիկանությունը պարզաբանել է տեսանյութում կատարվածը․ տղամարդը ձերբակալվել է
  • Հոկտեմբերի 14-ից 20-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 132 մեքենա, որոնցից 9-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, մյուսենրի վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել…

    Անցած շաբաթ ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 214 մեքենա (ՏԵՍԱՆՅՈւԹ)
  • Իջևանի ոստիկանները, ստացված տեղեկությունն իրացնելիս, հոկտեմբերի 19-ին Ենոքավան գյուղի վերջնամասից բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Այգեհովիտ գյուղի 36-ամյա մի բնակչի վարած «ԳԱԶ-66» մեքենան՝ բարձված փայտանյութով: Պարզվել է, որ ըստ նախնականի տվյալների՝ Սևքար անտառտնտեսության Կիրանցի 4-րդ պահաբաժնի անտառապահի թույլտվությամբ և գիտությամբ, նախորդ օրը նա ապօրինի դուրս է հանել մոտ երկու խմ, իսկ հոկտեմբերի 19-ին՝ մոտ…

    Ապօրինի ծառահատումների դեմ պայքար Իջևանում
  • Հոկտեմբերի 19-ին, ժամը 23-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Կիևյան փողոցի 50-ամյա մի բնակիչ: Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է երկու ժամ առաջ տանը: Վիճաբանության ժամանակ 79-ամյա հայրն է դանակով հարվածել: Հայրը տվել է խոստովանական…

    79-ամյա հայրը տանը դանակահարել է որդուն
  • Ոստիկանության Մալաթիայի բաժնի և ԱՎՎ Մալաթիայի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, 77-ամյա Կնյազ Ջանունցը հայտնաբերվել է Երևանի Չուխաջյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ոստիկանությունը հայտարարել էր, որ հիշյալ տղամարդը որոնվում է որպես անհետ կորած։

    Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է
  • Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ այլ վայրից տեղափոխվել և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Լեռնաձոր գյուղի տարածքով…

    Հոկտեմբերի 28-ից կգործարկվի նոր արագաչափ սարք
  • Հոկտեմբերի 18-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 12:10-ին պարանոցի և ձախ դաստակի սալջարդ վնասվածքով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Ս.-ն։ Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում բնակարանում կենցաղային հողի վրա վիճաբանություն է առաջացել մի…

    Ստեփանակերտում կանայք հրել ու քաշքշել են իրար՝ միմյանց պատճառելով մարմնական վնասվածքներ