Որոշման նախագիծ
ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերին։ Դրանով նախատեսվում է 441 համայնքները միավորել 37 համայնքային փնջերում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության Telegram-ի ալիքից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս նախագծի վերաբերյալ ասաց, որ փաթեթը կարևոր է նաևև քաղաքական բարեփոխումների տրամաբանության մեջ։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ՝ բարձրացնել առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակները: Առաջարկն արդեն ստացել է ֆիննախի հավանությանը: Ըստ նախագծի՝ հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների դեպքում կրթաթոշակը կկազմի 65.000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների դեպքում՝ 60.000, տնտեսագիտականի և իրավաբանականի պարագայում՝ 55.000: Դոկտորանտները կստանան 65.000 դրամ: Այսօր հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների դեպքում ասպիրանտներն…