որսագողություն
Արարատի մարզում որսագողության դեպք է գրանցվել
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին՝ ժամը 20.50-ին, Փոքր Վեդի գյուղի արգելոցի հարակից տարածքից բաժին են բերել 31-ամյա տղամարդու՝ իր «ՏՕԶ 34» տիպի երկփողանի ողորկափող որսորդական հրացանով, որի 8 փամփուշտներից 2-ը՝ կրակված, 6-ը՝ լիցքավորված վիճակում: Բաժնում պարզվել է, որ նա ժամը 20.00-ի սահմաններում որսացել է Կարմիր գրքում գրանցված քաջահավ թռչուն: 31-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական…
Վայքում բացահայտվել է Որսագողության դեպք
Հունիսի 26-ին Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղի ճանապարհի 8-րդ կմ-ից ոստիկանության Վայքի բաժին կասկածանքով բերման են ենթարկվել 53 և 58 տարեկան երկու տղամարդ՝ «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ: Զննությամբ մեքենայի սրահում հայտնաբերված ուսապարկում եղել են 15 կարմրախայտ, ռետինե կիսաճտքավոր կոշիկներ և ավտոմեքենայի մարտկոց: 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ձկներն էլեկտրահարման եղանակով որսացել է Արփա գետի Հերհեր…
Հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված սատկած բեզոարյան այծ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, ի պատասխան լրատվամիջոցներում հայտնված «Որսագողություն Խոսրովի անտառում. ջրատար առվի մեջ հայտնաբերվել է Կարմիր գրքում գրանցված, վնասվածքներով սատկած բեզոարյան այծ» վերտառությամբ գրառման, հայտնում է․ «Տեղեկատվությունը ստանալուց հետո Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժնի աշխատակիցները օպերատիվ տեղեկությունն իրացնելով անմիջապես մեկնել են դեպքի վայր։ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծը հայտնաբերվել է Վեդու ջրամբարի…
Բացահայտվել է որսագողության դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Օգոստոսի 9-ին, ձկան ապօրինի որս կատարելու կասկածանքով, Սիսիանից բերման են ենթարկվել Գառնիի 43 և 28 տարեկան երկու բնակիչներ՝ իրենց մեքենայով հանդերձ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել է նաև 127 ձուկ, որոնցից 120-ը` բեղլու, 7-ը՝ կարմրախայտ։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հանցագործության մասին հաղորդում որսագողության համար (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը «Animal lovers կենդանասերներ» նախաձեռնության հետ համատեղ, շարունակում է ներկայացնել ապօրինի որսի, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և այլ մանրամասներ: Այս անգամ ևս համացանցային բաց տվյալների ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք ապօրինի որսի մասին վկայող լուսանկարներ։ Գորիսի բնակիչ Վարդան Առաքելյանն օգոստոսի 25-ին լուսանկարներ է հրապարակել սպանված գորշուկը (Meles meles) ձեռքին: Գորշուկը կզաքիսների ընտանիքի…
Հոսանքով 130 ձուկ բռնածները բերման են ենթարկվել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի մարզի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ ստացված տվյալներն իրացնելիս Վայքի ոստիկանները օգոստոսի 18-ին, ժամը 05.30-ին, Արփա գետի մոտ հայտնաբերել են Գառնի գյուղի բնակիչ երկու տղամարդու, որոնք էլեկտրահարման եղանակով ապօրինի որսացել էին 130 ձուկ: Պարզվել է, որ նրանց իր վարած «Սամանդ» մեքենայով գետափ է տեղափոխել մեկ այլ գառնեցի: Երեքն…
Հրացանով սպանել է այծյամին, որից հետո լուսանկարվել․ նոր մանրամասներ որսագողության դեպքով
Հուլիսի 18-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում ստացվել են Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 45-ամյա մի բնակչի կողմից ապօրինի որս կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերը: Համացանցում հրապարակված հոդվածի համաձայն՝ ուսումնասիրվել են վանաձորցու սոցիալական էջի բաց տվյալները, որոնց արդյունքում արձանագրվել են ապօրինի որսի մասին վկայող տվյալներ: Վանաձորցին Գուգարքի բաժնում բացատրություն է տվել, որ 2014 թվականի ամռանը, Նոյեմբերյան քաղաքի…
Սևանա լճի հարակից տարածքներում կիրականացվեն հատուկ միջոցառումներ
Արմենպրես-ը գրում է՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, բնապահապանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզպետարանը, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը դեկտեմբերի 20-ից Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում անցկացնում են համատեղ հատուկ միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ միջոցառումների մեկնարկը նշված գերատեսչությունների պատասխանատուները հանդիպումներ են ունեցել Սևանա լճի շրջակա քաղաքների, համայնքների ղեկավարների ու ձկնորսների…








