ուժայիններ
Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում այսօր ցույցեր են եղել
TUT.by-ի հաղորդմամբ՝ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում այսօր ցույցեր են եղել։ Իրավապահները սկսել են ցուցարարների ձերբակալությունները: Հրապարակված ցուցակների համաձայն՝ 19 մարդ է ձերբակալվել։ Մետրոյի մուտքի մոտ մարդկանց բազմության մոտ պայթյուններ են տեղի ունեցել ՝ վառ բռնկումներով և առատ ծխով: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի…
Բելառուսում հանրահավաքի ժամանակ ուժայինների ջրցան մեքենան կոտրվել է
«Весна» իրավապաշտպան կենտրոնի տվյալների համաձայն՝ Բելառուսում հանրահավաքի ժամանակ ուժայինների մոտ ջրցան մեքենա է կոտրվել: Ցույցերի ընթացքում ձերբակալվել է 142 մարդ։ Այս պահի դրությամբ ցուցարարների մի մասը ազատ է արձակվել։ Սեպտեմբերի 20-ին Մինսկում ձերբակալվել է 91 ցուցարար, շրջաններում ՝ 51 ։ Ցուցերի ժամանակ ուժայինները բաժանմունք են տարել երկրի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայի վստահված անձ Օլեգ Մոիսեևին: Ընդդիմության…
Մինսկում բախում է եղել ցույցի մասնակիցների և ուժայինների միջև (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Մինսկում կրկին ցույցեր են տեղի ունցել։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։ РИА Новости-ի հաղորդմամբ՝ միջադեպից հետո ցուցարարներից մի քանիսին նստեցրել են առանց համարանիշների ավտոբուսներ։ Երկրի ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ 125 մարդ բերման է ենթարկվել։ Հիշեցնենք, որ Մինսկում օգոստոսի 9-ից նախագահական ընտրությունների արդյունքները դարձել են բողոքի…
Լուկաշենկոն կրկին ինքնաձիգով դուրս է եկել իր նստավայրի մոտ
РИА Новости-ի հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հարցին՝ որտեղ է այժմ նախագահը, ցույց է տվել Լուկաշենկոյի լուսանկարը։ Գործակալության տարածած լուսանկարում Լուկաշենկոն կրկին Անկախության պալատի մոտ է՝ զրահաբաճկոնով և ինքնաձիգով։ Մինսկի կենտրոնում գտնվող Անկախության պողոտայում չարտոնված ցույցի մասնակիցների և ուժայինների միջև բախում է տեղի ունեցել։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս էր…
Լուկաշենկոն ինքնաձիգով մոտեցել է հատուկջոկատայիններին և շնորհակալություն հայտնել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դուրս է եկել Մինսկի Անկախության պալատի աշխատանքային նստավայրից և մոտեցել իր նստավայրը շրջապատած ուժայիններին։ Լուկաշենկոն ինքնաձիգով մոտեցել է հատուկջոկատայիններին և ասել․ «Շնորհակալություն, ապրեք բոլորդ,- հայտարարել է նա։ Ի պատասխան՝ ուժայինները ծափահարել են և խոստացել, որ մինչև վերջ նրա կողքին կլինեն»։ https://www.youtube.com/watch?v=0inDzsU5FWY Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ինքնաձիգը…
Ոստիկանությունից եկող սպառնալիքը չի ցանկացել չեզոքացնել Նիկոլը․ իրավապաշտպան
Իրավապաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոր կարդացի ուժային կառույցներում վարչապետի դեմ ներքին ապստամբության հնարավորության/շանտաժի մասին։ Իբր ոստիկանությունում խիստ դժգոհություն է առաջացել Ծռերի հետ վարչապետի հանդիպելու պատճառով։ Փաստ է, որ ոստիկանությունը համակարգային փոփոխության չի ենթարկվել և այնտեղ ծառայում են նախորդ հանցավոր ռեժիմին ծառայածները։ Աքսիոմա ա, որ ոստիկանությունը չի հանդիսացել իրավապահ մարմին, այն…
Թուրք ուժայինները նոր օպերացիա են սկսել քուրդ զինյալների դեմ
Թուրքիայի զինված ուժերը նոր ռազմական գործողություններ են սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Վան, Հաքքարի և Շըրնաք նահանգներում։ Հիշյալ 3 նահանգներում իրականացված գործողության ընթացքում ոչնչացվել է քուրդ զինյալների պատկանող 43 թաքստոց և ապաստարան: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայում քուրդ զինյալների դեմ պայքարը տևում է ավելի քան…
Տյումենում ահաբեկչական գործողություն է կանխվել
Ռուսաստանի Տյումեն քաղաքում գիշերը հակաահաբեկչական գործողություն է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու անդամների դեմ, որոնք թաքնվել էին բնակելի շենքերից մեկում։ Իրավապահներին հաջողվել է չեզոքացնել նրանց։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինյալները նախատեսում էին ահաբեկչություններ իրականացնել քաղաքի մարդաշատ վայրերում։ Նրանց բացահայտումից հետո հայտարարվել է հակաահաբեկչական ռեժիմ. շրջափակվել է ամբողջ թաղամասը, ահաբեկիչներն ընկել են պաշարման մեջ։ Իրավապահների կողմից…
Բանակի և այլ ուժայինների 1000-ից ավելի մարդ է մասնակցել մարտի 1-ի իրադարձություններին. Արամ Մանուկյան
ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանն ասում է` մարտի 1-ի գործով տասնյակ մարդիկ են դատապարտվել, սակայն այդ ամենը կատարվել է կեղծ մեղադրանքներով։ Ընդ որում` այդպիսի գործողություն կարող էր կազմակերպել միայն պետական ապարատի համագործակցությունը: Մանուկյանը պնդում է նաև, որ ՀՀ կառավարության ստորագրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան գնացել է փաստաթուղթ, ըստ որի` սպանությունները կատարվել են ծայրահեղ անհրաժեշտությունից։ «Սրանից ավելի…








