fbpx
Քաղաքականություն

Ոստիկանությունից եկող սպառնալիքը չի ցանկացել չեզոքացնել Նիկոլը․ իրավապաշտպան

Իրավապաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոր կարդացի ուժային կառույցներում վարչապետի դեմ ներքին ապստամբության հնարավորության/շանտաժի մասին։ Իբր ոստիկանությունում խիստ դժգոհություն է առաջացել Ծռերի հետ վարչապետի հանդիպելու պատճառով։

Փաստ է, որ ոստիկանությունը համակարգային փոփոխության չի ենթարկվել և այնտեղ ծառայում են նախորդ հանցավոր ռեժիմին ծառայածները։ Աքսիոմա ա, որ ոստիկանությունը չի հանդիսացել իրավապահ մարմին, այն եղել է զինված հրոսակախումբ, ոստիկանների մեջ զգալի տոկոս են կազմել ենիչերիները՝ այն ոսոխը, որը ժողովրդին “ծեծելու” հարցում ոչ մի “ներքին” արգելք ու պրոբլեմ չի ունեցել։

Իհարկե կա ռեալ սպառնալիք, որ ոստիկանության և մյուս ուժայինների միջին օղակը և ղեկավար կազմը դավադրության կարող են դիմել, և երբ առաջանա համապատասխան “բարենպաստ” իրավիճակը, նախկինների հրահանգով գործելով՝ հաստատ չեն երկմտի դավադրության գնալ։

Բայց այդուհանդերձ ոստիկանությունից և այլ ուժայիններից եկող սպառնալիքը չի ցանկացել չեզոքացնել Նիկոլը, ու դա առաջին հերթին իր պրոբլեմն է։ Որովհետև եթե ոստիկանությունում ծվարած ենիչերիները, ոչ վաղ անցյալի իրենց համար երանելի ժամանակների կարոտախտից ազդված՝ իրականությունից այն աստիճան կտրվեն, որ հանկարծ մտածեն, որ հնարավոր է վերադարձ անցյալին, ապա իրենց համար նախատեսված է տխուր, բայց միանգամայն օրինաչափ ու կանխատեսելի ճակատագիր՝ ժողովուրդը իրենց հետ վարվելու է այնպես, ինչպես Ուկրաինայում ժողովուրդը վարվեց իրենց ենիչերիների (Բեռկուտի) հետ։

Նիկոլի թավիշին կխաբվեք, թե չէ, դուք գիտեք, բայց ժողովրդի հիշողությունը թարմ ա»։

https://www.facebook.com/mushegh.shushanyan/posts/504236853707370

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ