Ուկրաինային

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրավունք չունի Ուկրաինային խաղաղության պայմաններ պարտադրել։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: «Ես կարծում եմ` Վլադիմիր Պուտինն իրավունք չունի Ուկրաինային թելադրել, թե ինչ պետք է անի խաղաղության հասնելու համար», -ասել է նա: Հունիսի 14-ին Պուտինը նշել է Կիևի հետ խաղաղ բանակցությունների պայմանները։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ սկսել՝…

    Պուտինն իրավունք չունի խաղաղության պայմաններ պարտադրել Ուկրաինային. Օսթին
  • Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին և նշել փետրվարին Կիև կատարած այցի ժամանակ դրանք համակարգելու իր մտադրությունը: Այս մասին Մակրոնն ասել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայության կողմից հեռարձակված մամուլի ասուլիսում։ Նա պարզաբանել է, որ Փարիզը պատրաստվում է Կիևի իշխանություններին մատակարարել 40 SCALP հրթիռ և «հարյուրավոր ռումբեր»։ «Զենքի մատակարարումների և համաձայնագրերի…

    Մակրոնը հայտարարել է Ուկրաինային զենքի նոր մատակարարումների մասին
  • Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային կտրամադրի ATACMS տեսակի հեռահար հրթիռային համակարգեր, հաղորդել է ABC News հեռուստակայանը: ATACMS հրթիռների հեռահարությունը կարող է գերազանցել 300 կիլոմետրը։ Փորձագետները նշում են, որ դա ուկրաինացիներին կընձեռի ռազմաճակատի գծի ետևում, այդ թվում՝ Ղրիմում, տեղակայված ռուսական ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու հնարավորություն: Նախկինում Վաշինգտոնը հրաժարվել է ATACMS հրթիռներ տրամադրել Կիևին, ենթադրելով, որ նման զինատեակի…

    ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինային ATACMS տեսակի հեռահար հրթիռներ տրամադրելու հարցը․ ABC News
  • Պենտագոնը ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում Ուկրաինային։ Այն ներառում է հավելյալ հակաօդային պաշտպանության, հրետանային զինամթերք, զրահատեխնիկա, հակատանկային զենք, ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը նշում է, որ օգնության փաթեթում ներառված են զենքեր, որոնք արդեն առկա են ամերիկյան ռազմական պահեստներում:

    ԱՄՆ-ը ևս 400 միլիոն դոլարի ռազմական օգնություն է հատկացնում Ուկրաինային
  • Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկրի պաշտոնյաներին։ Հստակեցվում է, որ Կիևը կարող է ստանալ 400 միլիոն դոլարի օգնություն, որը կներառի լրացուցիչ զինամթերք NASAMS զենիթահրթիռային համակարգերի (SAM), ինչպես նաև Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՕՊ) և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի (MLRS) համար։ Բացի այդ,…

    ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին
  • ԱՄՆ-ն Ուկրաինային 205 մլն դոլարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն կտրամադրի: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ: Միջոցները կուղղվեն պարենի, խմելու ջրի, կրթության, ապաստարանների հասանելիության ընդլայնման, առողջապահության եւ այլ կարիքների համար: Հաղորդվում է նաեւ, որ ֆինանսավորման մի մասը կարող է օգտագործվել հակամարտության զոհերին ընտանիքի անդամների հետ վերամիավորելու համար, որոնցից նրանք բաժանվել են,…

    ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 205 մլն դոլար կտրամադրի
  • Եվրահանձնաժողովն Ուկրաինային 500 մլն եվրո է ուղարկել միկրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԵՀ մամուլի ծառայությանը։ Սա 2022 թվականի համար նախատեսված երրորդ և վերջին տրանշն է։ Այս գումարի փոխանցումից հետո ռազմական գործողության սկզբից ուկրաինական կողմին տրամադրված օգնության ծավալը հասել է 7,5 միլիարդ եվրոյի։ «Հաջորդ տարի Ուկրաինան կստանա 18 միլիարդ եվրոյի…

    Եվրահանձնաժողովն Ուկրաինային 500 մլն եվրո է ուղարկել
  • Մադրիդի «Ռեալը» մարդասիրական օգնություն է տրամադրել Ուկրաինային: Մադրիդյան ակումբն ավելի քան մեկ միլիոն եվրո է նվիրաբերել իր բարեգործական հիմնադրամի միջոցով։ Այդ միջոցներն օգտագործվել են կարիքավորների համար սննդամթերք և դեղորայք գնելու համար, ինչպես նաև վերմակներ, մահճակալներ և առաջին անհրաժեշտության այլ իրեր։

    Ռեալը մարդասիրական օգնություն է տրամադրել Ուկրաինային
  • Ամերիկյան վարչակազմը հայտնել է, որ Ուկրաինային 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն կտրամադրի։ Այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ «Այդ փաթեթի մեջ մտնում են HIMARS համակարգեր և զինամթերք: 2022 թվականի փետրվարից ի վեր Ուկրաինային ցուցաբերած օգնության ընդհանուր գումարը կազմել է 6,1 միլիարդ դոլար»,- ասել է Կիրբին: Նրա խոսքով՝ ամերիկյան…

    ԱՄՆ-ն Ուկրաինային 450 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն կտրամադրի
  • Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ երկիրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքին կխնդրի օգնել Ուկրաինային պաշտպանել Օդեսան։ Այս մասին փոխանցել է «ՌԻԱ նովոստի»-ն: «Դա շատ պարզ է՝ Ուկրաինային տրամադրեք համապատասխան միջոցներ քաղաքը պաշտպանելու համար: Նրանք արդեն խնդրել են դա,- ասել է նա»: Դենդիասի խոսքով՝ նա օրեր առաջ եղել է Օդեսայում և զրուցել բնակիչների հետ,…

    Հունաստանը կխնդրի օգնել Ուկրաինային պաշտպանել Օդեսան
  • Կանադան կշարունակի ռազմական օգնություն մատակարարել Ուկրաինային: Այս մասին հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ հանդիպումից առաջ: «Մեր տնօրինության տակ են դրա առաքման մի շարք տարբերակներ, ներառյալ օդայինը»,- ասել է նախարարը։

    Կանադան կշարունակի ռազմական օգնություն մատակարարել Ուկրաինային
  • #Ուկրաինա. Ինչպես է #Google-ն օժանդակում։ Ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժմանը՝ Google-ը պաշտպանում է #կիբերանվտանգության սպառնալիքներից, բացահայտում է հավաստի տեղեկատվությունները և 15 միլիոն դոլար է հատկացրել այդ ջանքերին աջակցելու համար: «Մենք արտակարգ միջոցներ ենք ձեռնարկում առցանց ապատեղեկատվության տարածումը դադարեցնելու համար», – գրել է Google-ի գլոբալ հարցերի նախագահ Քենթ Ուոքերը,-«և մենք կշարունակենք վերահսկել իրավիճակն ու անհրաժեշտության դեպքում…

    Ինչպես է Google-ն օժանդակում Ուկրաինային
  • Իսպանիայի իշխանությունները որոշել են հարձակողական զենք մատակարարել Ուկրաինային: Այս մասին հայտնել է թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսը՝ ելույթ ունենալով Պատգամավորների կոնգրեսում։ «Մենք պետք Է եվրոպական պատասխան տանք եվրոպական սպառնալքին»,- ասել է նախագահը։:  

    Իսպանիան որոշել են հարձակողական զենք մատակարարել Ուկրաինային