Ուկրաինա

  • Վաշինգտոնի վարչակազմը 125 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ նշելով, որ այններառում էր զինամթերք։ Փաթեթը կներառի Stinger հրթիռներ և հրետանու զինամթերք։

    ԱՄՆ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ է փոխանցել
  • Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին այնքան, որքան անհրաժեշտ լինի: Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ նշել, որ Ուկրաինան հաղթելու է: «ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի առաջին օրվանից: Մեր անդամ երկրների հետ մենք տրամադրել ենք գրեթե 108 միլիարդ եվրոյի աջակցություն: Ուկրաինան կհաղթի գոյատևման այս պատերազմում։ Եվ…

    Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային որքան անհրաժեշտ լինի. Լայեն
  • ԵՄ Խորհուրդը հաստատել է ավելի վաղ ԵՄ դեսպանների համաձայնեցրած որոշումը: ԵՄ Խորհրդում Հունգարիայի նախագահությունը հայտնուն է, որ Ուկրաինային աջակցության հիմնադրամից Կիևին մոտ 4,2 մլրդ եվրո կհատկացվի: «Ավարտելով գրավոր ընթացակարգը՝ խորհուրդն այսօր հավանություն է տվել գործադիր որոշմանը, որով թույլատրվում է մոտ 4,2 մլրդ եվրոյի չափով առաջին վճարումը Ուկրաինային օգնության հիմնադրամի շրջանակներում», – ասվում է ԵՄ Խորհրդի…

    ԵՄ Խորհուրդը հաստատել է որոշումը. Ուկրաինային մոտ 4,2 մլրդ եվրո կհատկացվի
  • Ուկրաինան ստացել է առաջին 10 F-16 կործանիչները, հայտնում է The Economist-ը։ Պարբերականը նշում է, որ մինչև տարեվերջ Ուկրաինան պետք է ստանա ևս 10 ինքնաթիռ, իսկ մինչև 2025 թվականի վերջը դրանց թիվը աստիճանաբար պետք է հասնի 79-ի։ Պարբերականի զրուցակից փորձագետների կարծիքով, առաջին F-16-ների տրամադրման գլխավոր արժեքը բարոյական ոգու բարձրացումն է, այլ ոչ թե ռազմի դաշտում դրանց…

    Ուկրաինան է հասել առաջին 10 F-16 կործանիչները
  • Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 250 ուկրաինացի զինվորների դիակներ, որոնք զոհվել են ռուսական բանակի կողմից օկուպացված շրջաններում, հայտնում են Ուկրաինայի պաշտոնական աղբյուրները։ «Զոհված զինվորականների մարմինների տեղափոխումն իրականացվել է Ժնևի կոնվենցիաների նորմերին համապատասխան։ Հայրենադարձված մարմիններն ու աճյունները կտեղափոխվեն համապատասխան պետական հաստատություններ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ու դատաբժշկական փորձագետները կպարզեն զոհերի ինքնությունը»,- ասված է Ռազմագերիների հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբի…

    Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել 250 ուկրաինացի զինվորի դի
  • ԱՄՆ-ն Ուկրաինային հատկացնում է օգնության նոր փաթեթ: Այս մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտնել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Պաշտպանության նախարարությունը հայտարարում է պաշտպանական օգնության զգալի փաթեթի մասին՝ Ուկրաինայի երկարաժամկետ պաշտպանական կարողություններին աջակցելու համար»,- ասել է Քիրբին ճեպազրույցում։ Նա ասաց, որ 200 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է անհրաժեշտ՝ Ուկրաինայի անվտանգության կարևոր կարիքները բավարարելու…

    ԱՄՆ-ն Ուկրաինային օգնության նոր փաթեթ կհատկացնի
  • Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը տեղական հեռուստաընկերության եթերում այսօր ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, իսկ Ուկրաինան երբեք չի կարող իրականություն դարձնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը։ Ազգայնական Օրբանը 2010 թվականից Հունգարիայի իշխանության ղեկին է։

    Ըստ Օրբանի՝ Ուկրաինան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա
  • Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինային ռազմական աջակցության նպատակով 1,5 միլիարդ եվրոյի առաջին վճարման մասին՝ օգտագործելով ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները: Այս մասին ուրբաթ՝ հուլիսի 26-ին, հայտարարել է Եվրահանձնաժողովը։ «Այսօր ԵՄ-ն հնարավոր է դարձրել Ուկրաինային աջակցելը Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվներից գոյացած 1,5 միլիարդ եվրոյի առաջին վճարման միջոցով», – ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ այդ…

    ԵՄ-ն սառեցված ռուսական ակտիվներից 1,5 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային
  • ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր պաշտոնավարման մնացած ամիսները կկենտրոնացնի Ուկրաինային օգնելու, Մերձավոր Արևելքի հակամարտությունը լուծելու և Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դիրքերի ամրապնդման վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Այժմ նախագահը կենտրոնացած է առաջիկա աշխատանքի վրա, հատկապես Գազայում պատերազմի դադարեցման, Ուկրաինայի ներուժի երկարաժամկետ ամրապնդման և հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մեր դիրքի ամրապնդման…

    Բայդենն իր պաշտոնավարման մնացած ամիսները կկենտրոնացնի Ուկրաինային օգնելու վրա. Օսթին
  • Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ Ուկրաինան Ղրիմը վերադարձնելու ծրագիր ունի, և որ դա իրագործելի առաքելություն է։ «Այն իրատեսական է: Դա, իհարկե, ռազմական գաղտնիք է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Մենք պետք է հաղթենք, որպեսզի ազատենք մեր քաղաքացիներին, ովքեր տառապում են օկուպացված տարածքներում»,- հայտարարել…

    Ուկրաինան Ղրիմը վերադարձնելու ծրագիր ունի, և դա իրատեսական է․ Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար
  • Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինային 4,2 մլրդ եվրոյի չափով բյուջետային օգնության նոր տրանշի հատկացումը։ Այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը իր X-ում։ «Եվրահանձնաժողովը հաստատել է Ուկրաինայի համար 4,2 միլիարդ եվրոյի նոր տրանշը Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում»,- գրել է նա։

    Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 4,2 մլրդ եվրոյի ֆինանսական օգնության տրամադրմանը
  • Ճապոնիան նախատեսում է Ուկրաինային տրամադրել 3,3 միլիարդ դոլարի վարկ՝ օգտագործելով Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների շրջանակում սառեցված ռուսական ինքնիշխան ակտիվների տոկոսները: Այս մասին գրում է Kyodo-ն՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։ Նշվում է, որ «Մեծ յոթնյակի» անդամներն Իտալիայում հունիսին կայացած գագաթնաժողովի ժամանակ համաձայնության են եկել Ուկրաինային որպես աջակցություն 50 միլիարդ դոլար հատկացնելու վերաբերյալ: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ը և…

    Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի 3,3 միլիարդ դոլարի վարկ
  • Նորվեգիան 1 միլիարդ կրոն (92,69 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման համար, հինգշաբթի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է վարչապետ Յոնաս Գար Ստյորեն, հայտնել է Reuters-ը։ «Ուկրաինացիներին անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության միջոցներ՝ իրենց բնակչությանը ռուսական ռումբերից և հրթիռներից պաշտպանելու համար», – շեշտել է Ստյորեն: «Դաժան հարձակումները, որոնց ականատես եղանք անցյալ շաբաթ, ցույց են տալիս,…

    Նորվեգիան Ուկրաինային ավելի քան 92 միլիոն դոլար կհատկացնի
  • ՆԱՏՕ-ի դաշնակիցները սկսել են F-16 կործանիչների տրամադրումը Ուկրաինային, ինչը երկար սպասված քայլ էր Ռուսաստանի ագրեսիայի դեմ Կիևի պաշպանական կարողություններն ուժեղացնելու համար։ Դանիան և Նիդեռլանդները սկսել են կործանիչների փոխանցումը, հայտնել է Սպիտակ տունը, երբ Վաշինգտոնում ընթանում է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը գագաթաժողովում հայտարարել է, որ այս ամռանը կործանիչները կթռչեն Ուկրաինայի երկնքում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելնսկին…

    ՆԱՏՕ-ի դաշնակիցները սկսել են F-16 կործանիչների տրամադրումը Ուկրաինային
  • Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամրապնդի Հյուսիսատլանտյան դաշինքի կապերն Ուկրաինայի հետ։ Այս մասին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամրապնդի Ուկրաինայի կապերը կազմակերպության հետ և դաշինքին անդամակցության ուղին»,- ասել է Բլինկենը Պետքարտուղարությունում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ։ Նշենք, որ Վաշինգտոնում ընթանում է Հյուսիսատլանտյան դաշինքի 75-րդ գագաթնաժողովը։ Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն…

    ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կամրապնդի Ուկրաինայի կապերը դաշինքի հետ․ Բլինկեն