ուղևորատար ինքնաթիռ
Ղազախստանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և տուժածների մեջ նախնական տվյալներով ՀՀ քաղաքացիներ չկան
Bek Air ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ ՂՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը: ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ իր ունեցած նախնական տվյալներով տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Ալմաթիի օդանավակայանից թռիչքից հետո…
Թեհրանի մոտակայքում վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ
Թեհրանի մոտակայքում այսօր վթարի է ենթարկվել Boeing-707 ուղևորատար ինքնաթիռ։ Այս մասին Тасс-ի հաղորդմամբ, հայտնել է ILNA գործակալությունը։ Այս պահին վթարի պատճառի ու զոհերի մասին տեղեկություններ չկան։ Նշվում է, որ արդեն տեղում են ուղղաթիռներն ու շտապօգնության մեքենաները։ Վթարը տեղի է ունեցել Պայամ միջազգային օդանավակայանի մոտակայքում։ RT-ի հաղորդմամբ, ինքնաթիռում եղել է 10 մարդ։


