ուսանող

  • Արմավիրում ողբերգական վթարից մահացած երկու աղջիկները ուսանողներ էին

    Արմավիրում ողբերգական վթարից մահացած երկու աղջիկները ուսանողներ էին

    Արմավիրի մարզում երեկ՝ նոյեմբերի 3-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացած երկու աղջիկները՝ Նոյա Կարապետյանը և Մարի Խամիսյանը ուսանողներ էին։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին նրանց համագյուղացիները։ 19-ամյա Նոյան Քարակերտ գյուղից էր, սովորում էր Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Մարին առաջին կուրսի ուսանող էր։ Պատմել են, որ Մարին տան միակ երեխան էր։  

  • Կայացել է Աշակերտական-ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում խորագրով համաժողովը

    Կայացել է Աշակերտական-ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում խորագրով համաժողովը

    «Աշակերտական/ուսանողական ընկերություն կրթական մոդելի ներդրումը Հայաստանում» խորագրով համաժողովն այսօր մեկտեղել էր ՀՀ պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին: Միջոցառումը կազմակերպել էին «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամը և «Բիզնես և կրթություն» ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ գերմանական «ՄԿՈՒ համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարի…

  • Կառավարության որոշմամբ՝  7000 ուսանող կօգտվի ուսման վարձի զեղչային համակարգից

    Կառավարության որոշմամբ՝ 7000 ուսանող կօգտվի ուսման վարձի զեղչային համակարգից

    Կառավարությունը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ իր առաջարկությունը, համաձայն որի՝ այս փոփոխությամբ ևս 7000 ուսանող կկարողանա օգտվել ուսման վարձի զեղչային համակարգից: «Հաշվի առնելով սոցիալական, գնաճային երևույթները, նաև այն, որ սոցիալական քաղաքականությունը փորձում ենք զուգակցել զարգացման քաղաքականությամբ՝ ասում ենք հետևյալը՝ բուհերը կարող են զեղչերի համակարգը կիրառել մինչև 20 տոկոս ուսանողների…

  • Պարտավո՞ր է ուսանողը 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնել. ԱՆ

    Պարտավո՞ր է ուսանողը 14 օրը մեկ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնել. ԱՆ

    Հայաստանի առողջապահության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել հարցի վերաբերյալ՝ արդյո՞ք ուսանողը պարտավոր է յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ: «Ուսանողը պարտավոր չէ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնել COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ»,-ասվում է պարզաբանման մեջ:

  • ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Միհրան Պողոսյանի թեկնածությունը

    ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Միհրան Պողոսյանի թեկնածությունը

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր է ճանաչել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի թեկնածությունը։ Այդ մասին որոշումումն ընդունվել է ԿԸՀ-ի՝ հունիսի 8-ի նիստի ժամանակ։ ԿԸՀ-ի կազմից նախագծին դեմ է քվեարկել 2 անդամ։ Նրանք առաջարկել են, որ ԿԸՀ-ն սեփական քննությունն սկսի և պարզի Միհրան Պողոսյանը վերջին 4 տարում ՌԴ-ում ուսանող եղե՞լ է, թե՞՝ ո՛չ։ Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը…

  • Նոր օրենքով հնարավորություն է լինելու սովորել միաժամանակ 1-ից ավել բուհում․ Armtimes

    Նոր օրենքով հնարավորություն է լինելու սովորել միաժամանակ 1-ից ավել բուհում․ Armtimes

    «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով, որն Ազգային ժողովն ընդունեց մարտի 24-ին, բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկզբունքեր և մեխանիզմներ են ներդրվում, գրում է ArmTimes-ը։ Փոփոխությունները վերաբերում են ինչպես ընդունելության կազմակերպման ժամանակային կարգավորումներին, այնպես էլ բովանդակային և ֆինանսական ուղղություններին: Օրինակ, դիմորդը հնարավորություն կստանա միաժամանակ սովորել մեկից ավելի բուհում, ընդունելությունից երկու տարի առաջ տեղեկանալ, թե որ…

  • Covid-19-ի հետևանքով երիտասարդ ուսանողուհու և վաստակաշատ դասախոսի կյանք ընդհատվեց

    Covid-19-ի հետևանքով երիտասարդ ուսանողուհու և վաստակաշատ դասախոսի կյանք ընդհատվեց

    ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր ծանր օր էր մեր բժշկական մայր բուհում, Covid 19 ի հետևանքով երիտասարդ ուսանողուհու և վաստակաշատ դասախոսի կյանք ընդհատվեց…»: Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճում են: Երեկ՝ մարտի 19-ին, կատարվել է 5959 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1071 նոր դեպք: Ունենք 459 առողջացած և 12 մահվան…

  • Քննարկվում է ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. Նախարար

    Քննարկվում է ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը. Նախարար

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը: «Ներկայում քննարկվում է վճարովի համակարգում սովորող ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցը, որը պայմանավորված է համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակով: Քննարկվում են մի քանի չափորոշիչներ, որոնց մասին առաջիկայում կհայտնենք»,-ասվում է…

  • Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

    Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի աշակերտներ, ուսանողներ, հարգելի մանկավարժներ եւ ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ։ Հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած վիճակն այսօր հնարավորություն չի ընձեռում այս հիշարժան օրն այցելել դպրոց։ Ցավալիորեն, առաջին դասարանցիները եւս ստիպված են սեպտեմբերի 1-ն անցկացնել…

  • ԱՄՆ-ում սովորող ուսանողներից մի քանիսը չեն կարողանում վերադառնալ Հայաստան սահմանափակումների պատճառով․ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

    ԱՄՆ-ում սովորող ուսանողներից մի քանիսը չեն կարողանում վերադառնալ Հայաստան սահմանափակումների պատճառով․ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատուն

    ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որի մասին հայտնում է ԱԳՆ-ն․ «Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ՝ տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն համավարակի համատեքստում տիրող իրադրության, Հայաստան…

  • ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի ստուգարքը չստանալու պատճառով գերազանց սովորող ուսանողի են հեռացրել

    ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի ստուգարքը չստանալու պատճառով գերազանց սովորող ուսանողի են հեռացրել

    Երևանի Պետական Համալսարանի հոգեբանության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Հակոբ Տեր-Ստեփանյանն օրեր առաջ հեռացվել է համալսարանից։ «2020 թվականի մարտի 18-ին հաղորդագրության տեսքով ստացել եմ իմ՝ համալսարանից հեռացման մասին հրամանի նկարը։ Հրամանում նշվում էր, որ որպես հիմք է վերցվել բաց թողնված ստուգարքը։ Որոշ ժամանակ անց ինֆորմացիա ստացա, որ ստուգարքը ֆիզկուլտուրայից էր»,- Azat TV մեդիանախաձեռնության հետ զրույցում հայտնեց Հակոբը։…

  • Զեղչային համակարգի բարեփոխումներ ԲՈւՀ-երում

    Զեղչային համակարգի բարեփոխումներ ԲՈւՀ-երում

    ԿԳՄՍ նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին բուհերում տրամադրել ուսման վարձի զեղչ նույնիսկ նվազագույն առաջադիմություն ունենալու դեպքում: Ներկա պահի դրությամբ ուսման վարձի զեղչեր են ստանում առնվազն 11 միավոր ՄՈԳ ունեցող մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները: Որոշման մասին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Աշխատող ուսանողների ուսման վարձերը եկամտահարկի հաշվին կփոխհատուցվեն

    Աշխատող ուսանողների ուսման վարձերը եկամտահարկի հաշվին կփոխհատուցվեն

    ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: Նախագիծն իրենից ենթադրում է այն, որ կառավարության հաստատած մասնագիտություններով սովորող մագիստրատուրայի, ասպիրատուրայի և օրդինադուրայի ուսանողների վարձը ուստարվա վերջում պետությունը կփոխհատուցի, եթե նրանք գրանցված աշխատող են և իրենց եկամտահարկը առնվազն այդ ուսման վարձի չափով է: Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը…

  • Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ

    Ալվինա Գյուլումյանը հանդիպել է մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ

    Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՍԴ կայքը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանի կողմից հայտարարված ուսանողական գիտական աշխատանքների մրցույթի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Ալվինա Գյուլումյանը ներկայացրել է մրցույթի հիմնական նպատակը՝ նշելով, որ այն լավ առիթ է իրավագիտություն սովորող և ուսումնասիրող…

  • Առաջին ընթերցմամբ ընդունվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն

    Առաջին ընթերցմամբ ընդունվեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծն

    ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրենքի նախագիծը: Օրինախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով: Նախագիծը, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, առաջարկում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի…