ուսանողների միջազգային օր
Ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում․ նախարարի ուղերձը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող բոլոր ուսանողներին՝ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդների և հատկապես ուսանողության դերն անչափ կարևոր է զարգացող հասարակության ձևավորման գործում: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության…
Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է. ինչ միջոցառումներ են նախատեսված
Նոյեմբերի 17-ը Ուսանողների միջազգային օրն է։ Տոնի շրջանակում նոյեմբերի 15-ից 29-ը Հայաստանի 13 պետական բուհերը նախատեսել են տարաբնույթ միջոցառումներ, գիտաժողովներ, համերգային ծրագրեր, քննարկումներ: Ներկայացնում ենք միջոցառումների ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից:
Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողներին. «Սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, նպատակասլացություն, ուսումնառության արդյունավետ տարիներ և ամենայն բարիք: Ձեզնով է պայմանավորված Հայաստանի ապագան, դո՛ւք եք զարգացնելու հայրենական գիտությունը, տնտեսությունն ու մշակույթը և ապահովելու մեր երկրի կայուն առաջընթացը: Ուստի, պիտի յուրացնեք ժամանակակից գիտության նվաճումները…



