Ուսման Դեմբելե
Բարսելոնան վերջնական առաջարկ կանի իր հարձակվողին
«Բարսելոնան» այս շաբաթ կհանդիպի Ուսման Դեմբելեի գործակալի հետ, որպեսզի կատարի վերջնական առաջարկ ֆուտբոլիստի պայամանագրի երկարաձգման համար: Ըստ կատալոնացի լրագրող Ժերար Ռոմերոյի՝ «Բարսան» 24-ամյա ֆրանսիացի վինգերին կառաջարկի 1 միլիոն եվրո աշխատավարձի բարձրացում, գումարած բոնուսներ։ Այսպիսով, նոր պայմանագրով Ուսմանը կարող է ստանալ 11 մլն եվրո՝ առանց բոնուսների։ Հարկերը հանելուց հետո Դեմբելեն ակումբում մնալու դեպքում տարեկան կստանա 7,5…
Դմեբելեն չի կողմնորոշվում՝ երկարաձգե՞լ պայմանագիրը Բարսայի հետ, թե՞ ոչ
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն դեռևս հստակ որոշում չի կայացրել՝ ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։ Այս մասին հաղորդում է Goal-ը։ Նշվում է, որ «Բարսան» 15 օր ժամանակ է տվել 24-ամյա ֆուտբոլիստին։ Ըստ աղբյուրի՝ Դեմբելեին գործակալը ճնշում է նոր պայմանագրի հարցում չշտապել։ Նշենք, որ ֆուտբոլիստի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ։
Բարսան ցանկանում է կրճատել իր ֆուտբոլիստներից 2-ի աշխատավարձը
Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է կրճատել ակումբի ֆուտբոլիստներից Սամուել Ումտիտիի ու Ֆելիպե Կոուտինյոյի աշխատավարձերը։ Այս մասին տեղեկացնում է Cadena Ser-ը։ Նշվում է, որ Ումտիտին այս մրցաշրջանում ոչ մի խաղ չի անցկացրել թիմի կազմում, իսկ Կոուտինյոն անցկացրած 8 հանդիպումներում մեկ գոլի հեղինակ է դարձել։ Ըստ աղբյուրի՝ հնարավոր է կրճատվի նաև Ուսման Դեմբելեի աշխատավարձը։
Դեմբելեն հետազոտություն կանցնի Ֆինլանդիայում
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն հունիսին ազդրի վնասվածքը ստանալուց հետո դեռևս չի վերադարձել խաղադաշտ։ Նրա ազդրի վիրահատությունը կատարվել է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում։ Առաջիկա օրերին ֆրանսիացի հարձակվողը նորից պետք է մեկնի Ֆինլանդի՝ այս անգամ հետազոտություն անցնելու։ Այս մասին հաղորդում է Marca-ն։ Նշենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ 23-ամյա Դեմբելեն դաշտ կվերադառնա հոկտեմբերին։
Դեմբելեն հայտնվել է Նյուքասլի ուշադրության կենտրոնում
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է կարիերան շարունակել «Նյուքասլում»։ Այս մասին հայտնում է TuttoJuve-ն։ Նշվում է, որ Դեմբելեի պայմանագիրը «Բարսայի» հետ ավարտվում է մյուս ամառ, բայց կողմերը դեռ ոչ մի համաձայնություն չունեն պայմանագիրը երկարաձգելու մասով։ Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը պատրաստ է շահավետ առաջարկ անել Դեմբելեի համար։
Բարսան փորձում է ստիպել Դեմբելեին չհեռանալ ակումբից
Կատալոնական «Բարսելոնան» ճնշում է գործադրում թիմի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի նկատմամբ, որ վերջինս երկարաձգի պայմանագիրը ակումբի հետ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Ըստ աղբյուրի՝ Դեմբելեին սպառնում են, որ եթե նա չստորագրի երկարաձգման պայմանագիրը, ապա նրան դուրս կթողնեն հայտացուցակից։ Հիշեցնենք, որ նա վնասվածք է ստացել Ֆրանսիայի հավաքականում ու այս պահին վերականգնողական փուլում է։ Նշենք, որ Դեմբելեի ներկայիս…
Իսպանիայի գավաթ․ Բարսայի շքեղ քամբեքը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Երեկ կայացավ Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչ «Բարսելոնա» – «Սևիլյա» դիմակայության 2-րդ հանդիպումը։ Առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել էր «Սևիլյան»։ Այս խաղում «Բարսան» կարողացավ արագ գոլ հեղինակել․ 12-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Ուսման Դեմբելեն։ Բայց այս հաշիվը պահպանվեց շատ երկար՝ մինչև երկրորդ խաղակեսի ավելացրած ժամանակի 4-րդ րոպեն․ իրադարձությունների ընթացքը բեկեց Ժերար Պիկեն, ով կարողացավ գոլ խփել։ Այսպիսով՝…
Դեմբելեն չի պատրաստվում հեռանալ Բարսայից
Լուրեր էին տարածվել, որ «Բարսելոնայի» 23-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեն հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դիտակետում։ Բայց, ի հակադրություն դրա, Դեմբելեն ցանկանում է մնալ կատալոնական ակումբում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։ Նշվում է, որ ֆուտբոլիստը նախատեսում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։
Դեմբելեն թիմի հետ պատրաստվում է Նապոլիի դեմ պատասխան խաղին
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» պաշտոնական էջը հայտնում է, որ Ուսման Դեմբելեն վերսկսել է մարզումները ակումբի հետ։ https://www.instagram.com/p/CDRfwUaqO9Q/?igshid=pfdyklj2ulo9&fbclid=IwAR1z-9NVncOjr8zBQa9bVF3lVD6MXune_aZEuLL9g90NfDhU3q1xDT4dlYY Հարձակվողը արդեն սկսել է պատրաստվել «Նապոլիի» դեմ պատասխան խաղին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում։ Փետրվարի 3-ին Դեմբելեն աջ ազդրի վնասվածք էր ստացել վիրահատության ենթարկվել։ Դեմբելեն Իսպանիայի ավարտված առաջնության ընթացքում մասնակցել է ընդամենը հինգ հանդիպման, խփել մեկ գոլ։ Օգոստոսի 7-ին տեղի կունենա «Բարսելոնան»-«Նապոլի» խաղը։
Դեմբելեն համոզված է՝ Բարսելոնայում կհասնի հաջողության
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մտադիր չէ ՄՅՈւ տեղափոխվել։ ՄՅՈւ-ն ցանկանում էր, գնել Դեմբելեին, եթե չկարողանար իրականացնել Ջեյդոն Սանչոյի տրանսֆերը: Դեմբելեն համոզված է, որ կատալոնական ակումբում կհասնի հաջողության։ Հաղորդվում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի այս պահվածքից մանչեսթերյան ակումբը դժգոհ է և այլևս չի ցանկանում գնել նրան:
Դեմբելեն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի տանսֆերով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։ 22-ամյա ֆուտբոլիստի գնելու հարցում արդեն երկու ակումբներն էլ սկսել են քայլեր անել։ Մասնավորապես հետաքրքրվել, թե որոնք են Դեմբելեի վնասվածքների պատճառները։ Շատ պնդումների համաձայն՝ վնասվածքների պատճառ են դարձել այն մարզական մեթոդները, որոնցից օգտվում է «Բարսելոնան»։ Ավելի հավանական է ֆուտբոլիստի ՄՅՈՒ տեղափոխությունը, քանի որ աղբյուրի տեղեկություններով՝…
Բարսելոնան ուզում է վաճառել Դեմբելեին, սակայն դեռ գնորդ չկա
«Բարսելոնան» մտադիր է վաճառել եզրային հարձակվող Ուսման Դեմբելեին։ Սակայն դեռևս Դեմբելեի համար գնորդներ չկան։ Ամնենայն հավանականությամբ ֆոտբոլիստը ևս մեկ տարի կմնա «Բարսելոնայում։ Ֆրանսիացի ֆոտբոլիստին կատալոնական ակումբը պատրաստ է վաճառել 60 միլիոն եվրոյով։ Այս որոշումը քննարկվել է Դեմբելեի վնասվածք ստանալուց օրեր առաջ նրա գործակալի հետ։ Հիշեցնենք, որ «Բարսելոնան» Դեմբելեին գնել էր 2017 թվականի ամռանը «Բորուսիա» Դորտմունդից…
Ո՞վ է ավելի արագ, Դե Յոնգը, թե՞ Դեմբելեն (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Բարսելոնան» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են կատալոնական ակումբի 2 ֆուտբոլիստներ՝ Ֆրենկի դե Յոնգն ու Ուսման Դեմբելեն նախապատրաստական պարապմունքի ժամանակ փորձում հասկանալ, թե իրենցից ով է ավելի արագ։ https://www.instagram.com/p/B5UsnwBFSQ6/?utm_source=ig_embed














