Սպորտ

Դեմբելեն կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի տանսֆերով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»։  22-ամյա ֆուտբոլիստի գնելու հարցում արդեն երկու ակումբներն էլ սկսել են քայլեր անել։

Մասնավորապես հետաքրքրվել, թե որոնք են Դեմբելեի վնասվածքների պատճառները։ Շատ պնդումների համաձայն՝ վնասվածքների պատճառ են դարձել այն մարզական մեթոդները, որոնցից օգտվում է «Բարսելոնան»։

Ավելի հավանական է ֆուտբոլիստի ՄՅՈՒ տեղափոխությունը, քանի որ աղբյուրի տեղեկություններով՝ Դեմբելեն շփվում է Անտոնի Մարսիալի հետ ու որոշ տեղեկություններ է ուզում իմանալ Մանչեսթերից։

Հայտնի է, որ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Դեմբելեի տրանսֆերը։ Բացի դա հնարավոր է՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը հեռանա վարձակալությամբ։

Աղբյուրը՝ Diario Sport.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ