Ուսման Մուհամեդ
Նիգերիացի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Փյունիկում
Երևանի «Փյունիկը» նոր ֆուտբոլիստ ունի: Նիգերիացի 24-ամյա կիսապաշտպան Ուսման Մուհամեդը պաշտոնապես դարձել է երևանյան ակումբի ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մուհամեդը հանդես է եկել Նիգերիայի Մ23 հավաքականում: Վերջին ակումբը եղել է նորվեգական «Սարպսբորգ 08»-ը: Հաղորդում է armsport.am-ը։

