ուսուցիչ
Ուսուցչի աշխատավարձի նվազագույն չափը սահմանվեց 108 հազար դրամ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում կիսվել է կառավարության այն որոշմամբ, որտեղ նշվում է. «Առաջին անգամ պետական մակարդակով սահմանվել է ուսուցչի աշխատավարձ՝ մեկ դրույքի համար առնվազն 108 հազար դրամ: Որևէ ուսուցիչ դրանից պակաս չի ստանա»: ԿԳՄՍ նախարարը կից գրել է. «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս գործընթացը շարունակական լինի»: https://www.facebook.com/arayikharutyunyanpage/photos/a.1842991962654812/2423477454606257/?type=3&theater
Ուսուցչի գործը ամենապատվաբեր, բայց չգնահատված մասնագիտություններից է․ Դավիթ Ֆիդանյան
Դավիթ Ֆիդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ուսուցչի միջազգային օրն է: Նախքան համալսարանում դաս տալը որոշ ժամանակ դպրոցում եմ աշխատել որպես Հասարակագիտության ուսուցիչ: Ուսուցչի գործը ամենապատվաբեր, բայց միևնույն ժամանակ չգնահատված մասնագիտություններից է մեր իրականության շրջանակներում: Ուսուցիչները սևագործը աշխատանքը կատարողներն են, որոնց կատարած գործից ընդհանուր հասարակության կայացման կոնտեքստում շատ բան է կախված: Եվ սեփական օրինակից…
Ուսուցչի աշխատավարձը պետք է բարձրանա․ հիմա և շեշտակիորեն․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ուսուցչի աշխատավարձը պետք է բարձրանա: Հիմա և շեշտակիորեն: Եթե մենք չենք ուզում դառնալ բանանային հանրապետություն, ապա պետք է օր առաջ ուսուցիչների աշխատավարձը բարձրացվի այնքան, որ դպրոցների կրթված շրջանավարտները, ապագա մասնագիտություն ընտրելիս, ոչ միայն ծրագրավորող ցանկանան դառնալ, այլև ուսուցիչ: Ուսուցչի աշխատավարձը պետք է լինի…
Սեպտեմբերի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, իսկ ֆինանսավորման նոր կարգը կգործի հունվարի 1-ից
Շիրակի մարզի տնօրենների ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունն առաջին անգամ տեղի է ունեցել գյուղական համայնքում: Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղի միջնակարգ դպրոցը խորհրդակցության անցկացման վայրն էր: Նոր ուսումնական տարին դպրոցները սկսում են մի շարք փոփոխություններով: Դրանք վերաբերում են դպրոցների ֆինանսավորման նոր հաշվարկներին, մանկավարժների աշխատավարձերի բարձրացմանը և համընդհանուր ներառականության ներդրմանը: Շիրակի մարզի համար լավ նորությունն էլ այն է,…





