Ուրարտուի թագավորություն
Ուրարտական շրջանի մարտիկներ են եղել նաև կանայք. Forbes-ը՝ Լոռիում իրականացված հնէամարդաբանական ուսումնասիրության մասին
Հայաստանի բարձրլեռնային շրջանում հնագետները Երկաթե դարաշրջանում մահացած կնոջ գերեզման են հայտնաբերել: Դատելով կմախքի հետազոտությունից՝ նա կարող էր ռազմիկ լինել, որի մասին հիշատակել են հին հույները։ Այս մասին գրում է հեղինակավոր Forbes պարբերականը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մ.թ.ա. 9-6-րդ դարերում Հայաստանում բարգավաճում էր Ուրարտուի թագավորությունը: Սերտորեն կապված լինելով Միջերկրածովյան խոշորագույն կայսրությունների հետ՝ Ուրարտուն մշակութային յուրահատուկ միջավայր է ունեցել,…

