Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
Եվրոպական առաջնորդները, ներառյալ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Էմանուել Մակրոնը, շնորհավորել են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Մակրոնը նշել է, որ ժողովրդավարությունը հաղթանակել է բոլոր խոչընդոտներին և միջամտություններին: Այս հաղթանակը Մոլդովայի ժողովրդի կամքի արտահայտություն է՝ ԵՄ-ի հետ ուղին ամրապնդելու համար:
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար ամբողջ աշխարհով անցկացվող գլոբալ դրամահավաքի շրջանակներում արդեն հավաքվել է 9,5 միլիարդ եվրո։ Այս մասին հայտնել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Վերջինս սա համարել է հիանալի արդյունք։
Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ աշխարհի մի քանի երկրների ղեկավարներ միջազգային տեսամարաթոն են կազմակերպել, որպեսզի առնվազն 7,5 մլրդ եվրո հավաքագրեն կորոնավիրուսի պատվաստանյութի և դեղամիջոցի մշակման համար։ Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական Միությունը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Ճապոնիան, Կանադան և Սաուդյան Արաբիան։ Նախաձեռնության նպատակն է առաջիկա մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում հավաքագրել նշված գումարը։ Եվրոպական հանձնաժողովի…