Ուրֆանյանի հարազատների ավտոմեքենա
Թալանել են Արմենակ Ուրֆանյանի հարազատների մեքենան
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ ապրիլի 2-ին, անհայտ անձինք ավտոմեքենաներ են թալանել, որոնցից մեկը Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի հարազատներինն է։ Անհայտ անձինք երկու ավտոմեքենայի կողային ապակիները կոտրելու միջոցով հափշտակել են խոշոր գումար և թանկարժեք գույք: Մասնավորապես, Արմենակ Ուրֆանյանի հարազատների մեքենայից հափշտակել են խոշոր չափի գումար: ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացրին, որ ՀՀ ոստիկանությունը քաղաքացիներից…

