Չավի
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին մոտ ապագայում կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդում» Չավիին համարում են թիմի վերակազմավորման իդեալական թեկնածու։ Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մոտ ապագայում կարող է պաշտոնանկ անել Էրիկ տեն Հագին։ Խոսակցություններ կան, որ ակումբի ղեկավարները երեքշաբթի օրը` հոկտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը որոշում…
Դանիելե դե Ռոսիի պաշտոնանկությունից հետո իտալական «Ռոման» կապ է հաստատել մի քանի մարզիչների հետ, որոնց թվում է եղել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը: Ըստ աղբյուրի՝ 44-ամյա իսպանացի մասնագետը հրաժարվել է գլխավորել հռոմեական ակումբը։ Արդյունքում «Ռոման» գլխավորեց Իվան Յուրիչը, ում գլխավորությամբ թիմն իր առաջին խաղում հաղթանակ տարավ «Ուդինեզեի»…
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին մոտ ժամանակներս կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսին»։ Այս մասին իր սոցիալական ցանցերում հայտնում է լրագրող Պեդրո Ալմեյդան։ Ներկայումս «Չելսիի» ղեկավարությունն ուսումնասիրում է, թե արդյոք իսպանացի մասնագետը հարմար է «Արիկտոկրատների» նոր գլխավոր մարզչի պաշտոնին։ 2023/24 մրցաշրջանի վերջում «Բարսելոնայի» ղեկավարությունը պաշտոնանկ արեց Չավիին։ Մայիսի 21-ին լոնդոնյան ակումբը հայտարարեց, որ Մաուրիսիո Պոչետինոն լքում…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հրաժեշտի նամակ է գրել այն բանից հետո, երբ կատալոնական ակումբը հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իրեն կհեռացնեն պաշտոնից։ «Սիրելի ընկերներ, կիրակի օրը կավարտվի «Բարսայի» մարզչի իմ փուլը: Քո կյանքի ակումբից հեռանալը երբեք հեշտ չէ, բայց ես շատ հպարտ եմ, որ երկուսուկես տարի անցկացրել եմ մի հանդերձարանի ղեկավարման համար, որն ինձ…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դժգոհ է մնացել թիմի 21-ամյա վինգեր Անսու Ֆաթիի ապագայի վերաբերյալ լրագրողի հարցից։ Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բրայթոնում»։ «Այլևս ինձ մի հարցրեք այն խաղացողների պլանների մասին, որոնք այստեղ չեն: Ամեն ինչ կախված կլինի մրցաշրջանի ավարտից և այն իրավիճակից, որում մենք կհայտնվենք»,- Չավիի խոսքը մեջբերել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Այս…
Չավին պատրաստ էր «Բարսելոնայից» հեռանալիս հրաժարվել պայմանագրով հասանելիք գումարից։ Մարզչի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։ Հունվարին Չավին հայտարարել էր «Բարսելոնայից» հեռանալու ցանկության մասին։ Այսօր ակումբը հայտարարել էր, որ Չավին կշարունակի աշխատանքը։ «Եթե ինչ-որ մեկն ասել է, որ ես ցանկացել եմ ստանալ մնացած մեկ տարվա աշխատավարձը, ապա դա վնաս պատճառելու համար է…
Չավին հակված է շարունակել աշխատանքը «Բարսելոնայում»: Ինչպես հայտնում է El Chiringuito-ի լրագրող Խոսե Ալվարեսը, այս շաբաթ մարզիչը կհանդիպի «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի և սպորտային տնօրեն Դեկուի հետ։ Նշվում է, որ Չավին ավելի մոտ է ակումբում մնալուն, քան հեռանալուն։ Հիշեցնենք, որ հունվարին «Բարսայի» գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։ Ավելի վաղ հաղորդվում…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ չի փոխի իր կարծիքը այս մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբից հեռանալու մասին։ Իսպանացի մասնագետը վստահ է, որ ճիշտ որոշում է կայացրել, որը օգուտ կբերի բոլորին։ «Մրցաշրջանի վերջում ակումբից հեռանալու իմ որոշումը չի փոխվի։ Իմ կայացրած որոշումը ճիշտ է, այն խաղաղություն բերեց ակումբին, խաղացողներին, նույնիսկ մամուլին, ինչպես նաև ինձ…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է ՊՍԺ-ի մարզիչ Լուիս Էնրիկեի մասին իր կարծիքով։ Այսօր՝ ապրիլի 10-ին, նրանց թիմերը Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կանցկացնեն 2023/2024 թվականների Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումը։ «Լուիս Էնրիկեն լավագույն մարզիչներից մեկն է, որը ես ունեցել եմ իմ կարիերայում, հիանալի մարդ, հիանալի մարզիչ: Լուիսը խրախուսում է խաղացողներին առաջադիմել: Նա ամեն…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը նշել է ֆավորիտին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ դիմակայությունում։ «Ես իսկապես կարծում եմ, որ ՊՍԺ-ն այս դիմակայության ֆավորիտն է: Նրանք ձեռք բերեցին Դեմբելեին, մեզանից շատ ավելին ծախսեցին այս մրցաշրջանում։ Սա թիմ է, որը կառուցվել է Չեմպիոնների լիգան հաղթելու համար։ Ես նրանց լավ եմ ճանաչում, Չեմպիոնների լիգայում հաղթելը նրանց գլխավոր…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի հանդեպ իր սիրո մասին. «Ինձ համար «Բարսան» իմ ամբողջ կյանքն է, սա այն զգացողությունն է, որը ես ապրում եմ: Ես արթնանում եմ և մտածում «Բարսայի» մասին, գնում եմ քնելու, նորից մտածում եմ «Բարսայի» մասին: «Իմ կրոնը «Բարսան» է»,- ասել է Չավին։ Հունվարին Չավին հայտարարել էր, որ մրցաշրջանի…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին որակազրկվել է Լա Լիգայի երկու խաղով՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում դաշտից հեռացման համար։ Իսպանացի մասնագետը կկարողանա մարզչական նստարանին տեղ զբաղեցնել ապրիլի 21-ին, երբ կապտանռնագույնները կխաղան Մադրիդի «Ռեալի» հետ։ Այս մասին հայտնում է Relovo-ն։ Հիշեցնենք, որ մարտի 17-ին Իսպանիայի Պրիմերայի 29-րդ տուրի խաղում հանդիպել էին Մադրիդի «Ատլետիկոն» ու կատալոնական «Բարսելոնան»։ Խաղն ավարտվել…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե կմնա՞ թիմում, եթե ակումբի ղեկավարությունն իրեն դա խնդրի, ինչպես նաև ասել է, որ օգնում է կատալոնացիներին հաջորդ մրցաշրջանը պլանավորելու հարցում։ «Նախագահի հետ շփվում ենք, եթե ոչ ամեն օր, ապա երկու-երեք օրը մեկ։ Մենք ամեն օր տեսնում ենք Դեկուին։ Նա գիտի իմ դիրքորոշումը։ Մինչ օրս ոչինչ չի…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսել է Լա լիգայի 27-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկի» հետ սպասվող խաղի մասին։ «Նրանք առաջնության ամենաուժեղ թիմն են, նրանք հաղթում են 3:0 հաշվով և շարունակում են ճնշում գործադրել: Նրանք ունեն էներգիա, ռիթմ, և դա Վալվերդեի շնորհիվ է։ Վալվերդեն հիանալի մարզիչ է, ինչն արդեն ապացուցել է։ Մենք լավ ենք պատրաստվել այս շաբաթվա…
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չի պատրաստվում փոխել ակումբը լքելու իր որոշումը։ «Ապագայի վերաբերյալ իմ որոշումը չի փոխվի։ Համոզված եմ, որ այս ակումբը փոփոխությունների կարիք ունի։ Հունիսին դեռ մի քանի ամիս կա, բայց կարծում եմ, որ որոշումս անհրաժեշտ էր ակումբին։ Սա լավագույն որոշումն է ինձ համար և լավագույնը ակումբի համար»,- Չավիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո…