Չավին հակված է շարունակել աշխատանքը «Բարսելոնայում»:
Ինչպես հայտնում է El Chiringuito-ի լրագրող Խոսե Ալվարեսը, այս շաբաթ մարզիչը կհանդիպի «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի և սպորտային տնօրեն Դեկուի հետ։ Նշվում է, որ Չավին ավելի մոտ է ակումբում մնալուն, քան հեռանալուն։
Հիշեցնենք, որ հունվարին «Բարսայի» գլխավոր մարզիչը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Չավին պատրաստ է վերանայել իր որոշումը, քանի որ աջակցություն է զգում խաղացողների և ղեկավարության կողմից։
![](https://azat.tv/wp-content/uploads/2022/09/azattvlogoblack.png)