Չելսին կարող է
Չելսին կարող է նոր դարպասապահ ունենալ
Անգլիական «Չելսին» մտադիր է ձեռք բերել իսպանական «Վիլյառեալի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հաղորդվում է, որ «կապույտները» 20 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ են արել իսպանական ակումբին 22-ամյա Յորգենսենի համար: Դարպասապահի հետ բանակցությունները սկսվել են անցյալ շաբաթ. Յորգենսենը հետաքրքրված է այս տեղափոխությամբ: 2023/24 մրցաշրջանում դանիացի Ֆիլիպ Յորգենսենը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 37 հանդիպում։

