Չեխով-Շևչենկո փողոցներ
Չեխով-Շևչենկո փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքի Չեխովի փողոց-Շևչենկոյի փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Չեխովի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները նշված խաչմերուկում կունենան երթևեկության առավելություն՝ Շևչենկոյի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

