պահածո
ՍԱՏՄ-ն կասեցրել է գինու և պահածոների արտադրամասերի գործունեությունը
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ում իրականացված վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՍԱՏՄ պաշտոնական կայքից։ ՍԱՏՄ-ն կասեցրել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգումները «Մասնավորապես՝ այս ընկերության գինու արտադրամասն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, չկա գործող…
ԱԱՏՄ-ն հորդորում է խուսափել պահածոյացումից և տնային պահածոներ ձեռք բերելուց
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պահածոյացման ակտիվ շրջանում, հիմք ընդունելով նախորդ տարիներին բոտուլիզմով թունավորման մտահոգիչ վիճակագրությունը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողության պատասխանատու, հորդորում է` – Խուսափել տնային պայմաններում պահածոյի պատրաստումից և այդ եղանակով պատրաստված պահածոների օգտագործումից՝ առանց դրանք ջերմային մշակման ենթարկելու, – Տնային պայմաններում պատրաստված պահածոներն…
Բոտուլիզմի դեպք Չարենցավանում․ տուժածների վիճակը միջին ծանրության է
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, hամաճարակաբանական հետազոտության արդյունքներով թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է: Այս պահին հիվանդները «Արմենիա» բժշկական կենտրոնում են և ստանում են համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Արագածոտնի մարզում պահածոյից թունավորման դեպք է գրանցվել․ կան տուժածներ
Սեպտեմբերի 18-ին Արագածոտնի մարզի Արտենիս համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված վարունգն է: Ուտելուց 24 ժամ անց նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները տեղափոխվել են Երևան՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության…