Առողջապահություն
11:51 07/02/2020

Բոտուլիզմի դեպք Չարենցավանում․ տուժածների վիճակը միջին ծանրության է

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում փետրվարի 6-ին արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, hամաճարակաբանական հետազոտության արդյունքներով թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված պահածոյացված շուշանի թթուն է:

Այս պահին հիվանդները «Արմենիա» բժշկական կենտրոնում են և ստանում են համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ