Պահպանության ծառայություն
Ամբերդ ամրոց պատմամշակութային արգելոցն ապրիլի 30-ից կվերսկսի աշխատանքը
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ապրիլի 30-ից կվերսկսի աշխատանքը, հայտնում է ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ «Սիրելի հայրենակիցներ, զբոսաշրջիկներ, եկեք Ամբերդ՝ ճանաչեք մեր մշակութային ժառանգությունը։ Հայաստանի ինքնատիպ համալիր հուշարձանի՝ Ամբերդ ամրոցի, Վահրամաշեն կաթողիկե եկեղեցու, բաղնիքի, դղյակ-միջնաբերդի, գաղտնուղիների, մատուռի, բնակելի շինությունների և այլ ենթահուշարձանների մասին հետաքրքիր տեղեկությունները Ձեզ կտեղափոխեն միջնադարյան Հայաստան»:
Սեպտեմբերի 21-ին արգելոց-թանգարանները կաշխատեն
Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․ «ՀՀ անկախության տոնի օրը՝ սեպտեմբերի 21-ին, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց», «Ամբերդ», «Մեծամոր» և «Լոռի բերդ» արգելոց-թանգարանները կաշխատեն։ Վերահսկողություն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում ՊԵԿ-ում քննարկվել է մաքսային ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը «Գառնին» բաց է լինելու ժամը 10։00-22։00-ը, մյուս արգելոց-թանգարանները՝ 10։00-18։00-ն»։
Վանդալիզմ Կոտայքում․ Նոր Երզնկայում խաչքարեր են ջարդվել
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության աշխատակիցը, հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ժամանակ, վանդալիզմի դեպք է արձանագրել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ Նոր Երզնկա համայնքում գտնվող խաչքարերից երկուսը ջարդված են եղել։ «Չնայած խաչքարերն ընդգրկված չեն ոչ նորահայտ հուշարձանների, և ոչ էլ` հուշարձանների պետական ցուցակում…
Գանձագողության դեպք Գեղարքունիքում. քանդվել և թալանվել են դամբարաններ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Ձորագյուղ համայնքի վարչական սահմաններում, համայնքից մոտ 2 կմ դեպի արևմուտք գտնվող «Դամբարանադաշտ մթա. 2-1 հզմ.» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի երեք դամբարան անհայտ անձինք գանձագողության նպատակով քանդել են և թալանել: ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայությունը իրավախախտման փաստով ահազանգել է Գեղարքունիքի…
Գառնի արգելոց-թանգարանում փարթի չի անցկացվել, նկարահանվում է ֆիլմ․ պարզաբանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Սոցիալական ցանցում տարածվել է տեսանյութ, իբրև թե «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում փարթի է անցկացվում։ Հայտնում ենք, որ արգելոց-թանգարանում նկարահանվում է ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Ապրիլ» ֆիլմը։ Ըստ ֆիլմի տնօրեն Դիաննա Ավետիսյանի՝ նկարահանվել է մի դրվագ, որտեղ ներկայացվել է գլխավոր հերոսի` միջազգային ջութակահարների մրցույթին մասնակցելը։ Նշենք,…
Տոնական օրերին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն
Տոնական օրերին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն, հայտնում են «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Զվարթնոց» և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանները Ամանորի արձակուրդի ընթացքում կաշխատեն հետևյալ գրաֆիկով. «Գառնի» արգելոց-թանգարան` 2019 թ. հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին և 6-ին, ժամը 10. 00- 16.00-ն «Զվարթնոց» արգելոց-թանգարանը` հունվարի 3-ին, 4-ին և 5-ին,…