պայթել
Կալուգայի օդանավակայանում դրոն է վայր ընկել ու պայթել
Պայթյուն է տեղի ունեցել Կալուգայի շրջանի Շայկովկա ռազմական օդանավակայանում, որտեղ տեղակայված է 52-րդ գվարդիական ծանր ռմբակոծիչ ավիացիոն գունդը։ Այնտեղ վայր է ընկել անօդաչու թռչող սարք, որը ենթադրաբար եկել է Ուկրաինայի հետ սահմանային հատվածից։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ավիաբազայի ենթակառուցվածքն ու տեխնիկան չեն տուժել։ Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները, գրում է Կոմերսանտը։…
Ադրբեջանցին Ակնայում վիրավորվել է ականի պայթյունից
Օգոստոսի 6-ին «Սպուտնի Ադրբեջան»-ը հաղորդել է, որ Ադրբեջանի ականապատ տարածքների գործակալության (ANAMA) աշխատակից Ֆարիդ Ալիևն Ադրբեջանի կողմից օկուպացրած Ակնայում պայթել է ականի վրա։ Գործակալության աշխատակիցը պայթել է նոր ճանապարհի հատվածում ականազերծման աշխատանքներ իրականացնելիս։ Տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած ադրբեջանցուն տեղափոխել են հիվանդանոց։
Օկուպացված Ակնայում ադրբեջանցի ընտանիք է պայթել ականի վրա
Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնա (Աղդամ) այցելած ադրբեջանցիների ընտանիքի անդամները պայթել են ականի վրա։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վիրավորներին օգնության հասած ադրբեջանցին ևս պայթել է ականի վրա։ Այս մասին հայտնում է Infoteka24-ը։ «Ականներն ամենուր են, ոտքդ ուր դնում ես՝ ականներ են։ Ցանկանում էինք օգնել վիրավորներին, սակայն մենք էլ ենք պայթել ականի վրա»,- Trend-ի հետ զրույցում պատմել է…
Աղդամում ականի վրա ադրբեջանցի պաշտոնյա է պայթել
Աղդամի շրջանի դատախազությունը հայտնում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամում (Ակնա) ականի վրա պաշտոնյա է պայթել: Դեպքը տեղի է ունեցել մարտի 3-ին: Քննությունը պարզել է, որ պայթյունի հետևանքով Աղդամի վարչության մեխանիկական ոռոգման պետ Հաֆիզ Ազիմզադեն աշխատանքային պարտականությունները կատարելիս բազմաթով վնասվածքներ է ստացել, նրա ոտքը ամպուտացվել է:
Երկար դադարից հետո ամերիկյան SpaceX ընկերության տիեզերանավը տիեզերք է արձակվում
9 տարվա դադարից հետո ամերիկյան SpaceX ընկերության տիեզերանավը տիեզերք է արձակվում` չնայած կորոնավիրուսի տարածմանը։ 2011-ից հետո առաջին դեպքն է, որ տիեզերագնացներով նավը դուրս կգա Երկիր մոլորակի ուղեծիր: Տիեզերական այս առաքելության իրականացումը կարևոր է ԱՄՆ-ի համար: Բանն այն է, որ վերջին 30 տարվա ընթացքում արձակված տիեզերական նավերից երկուսը՝ Կոլումբիան և Չելենջերը, պայթել են անձնակազմի հետ միասին:…




