պայթյուն է որոտացել
Պայթյուն է որոտացել Անկարայի հրթիռների գործարանում
Անկարայի Էլմադաղ թաղամասում գտնվող հրթիռների և պայթուցիկների արտադրամասում պայթյուն է որոտացել։ Այս մասի հայտնել է Ihlas գործակալությունը (İhlas Haber Ajansı): Պայթյունին հաջորդել է հրդեհ: Դեպքի վայր ժամանած ծառայությունները կարողացել են մեկուսացնել հրդեհը։ Արտակարգ պատահարի հետևանքով կան զոհեր։ Նրանց թիվը չի նշվում։
Սերբիայի ամենամեծ պաշտպանական հաստատությունում պայթյուն է որոտացել
Սերբիայի ամենամեծ պաշտպանական հաստատությունում պայթյուն է որոտացել, երկու աշխատակից վիրավորվել է. Այս մասին հայտնում է RTS-ը։ Խոսքը Վալյեվո քաղաքի Կրուսիկ գործարանի մասին է։ Օբյեկտը գտնվում է Բելգրադից 100 կիլոմետր հարավ-արևմուտք և հանդիսանում է երկրի ամենամեծ պաշտպանական ձեռնարկություններից մեկը: Իրավասու մարմինները հետաքննում են հաստատությունում տեղի ունեցած պայթյունի պատճառները։ RTS-ի փոխանցմամբ՝ 40-ամյա աշխատակցուհին ծանր վիրավորվել է, երբ…
Քաբուլում պայթյուն է որոտացել
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել: Այս մասին գրում է lenta.ru-ն Ռումբ է պայթել Քաբուլի արևմուտքում գտնվող Դաշտ-Բարչի շրջանում։ Նախնական տվյալներով միջադեպի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։
Քաբուլի դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել․ կան տուժածներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել, կան տուժածներ. Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Ինչպես հաղորդում է հեռուստատեսությունը, տուժածներից մեկը ուսումնական հաստատության տնօրենն է։ Թալիբանի կառավարությունը («Թալիբան», Ռուսաստանի Դաշնությունում արգելված ահաբեկչական կազմակերպություն) չի մեկնաբանել միջադեպի մասին տեղեկությունը։




