Սերբիայի ամենամեծ պաշտպանական հաստատությունում պայթյուն է որոտացել

Ամենադիտվածներ

image

Սերբիայի ամենամեծ պաշտպանական հաստատությունում պայթյուն է որոտացել, երկու աշխատակից վիրավորվել է. Այս մասին հայտնում է RTS-ը։

Խոսքը Վալյեվո քաղաքի Կրուսիկ գործարանի մասին է։ Օբյեկտը գտնվում է Բելգրադից 100 կիլոմետր հարավ-արևմուտք և հանդիսանում է երկրի ամենամեծ պաշտպանական ձեռնարկություններից մեկը: Իրավասու մարմինները հետաքննում են հաստատությունում տեղի ունեցած պայթյունի պատճառները։

RTS-ի փոխանցմամբ՝ 40-ամյա աշխատակցուհին ծանր վիրավորվել է, երբ նրա ձեռքում պայթել է K34 պարկուճը։ Կինը երկու ձեռքի ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։ Մեկ այլ բանվոր, ով պայթյունի պահին եղել է նրա կողքին, թեթև վիրավորվել է։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ