պայթուն
Նախնական տվյալներով՝ Յունիբանկի պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական,…
Բանկի մասնաճյուղում պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն
Այսօր բանկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3-րդ աստիճանի: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն…
Աշտարակի Յունիբանկ մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունից մահացել է մաքրուհին
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պայթյուն է տեղի ունեցել «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում, ինչի հետևանքով մեկ քաղաքացի մահացել էր, հինգը՝ տուժել: Տուժածները հոսպիտալացվել էին Աշտարակի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։ «Յունիբանկը» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները. «Մեծ ցավով հայտնում…
Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն
Հուլիսի 6-ին, ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ: Հրդեհը մեկուսացվել է…
Ավտոմեքենայում պայթյունի հետևանքից 5 մարդ հոսպիտալացվել է
Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ «Toyota Camry» ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տուժել…
Գլինկայի փողոցում տեղի է ունեցել պայթուն
Հունիսի 24-ին՝ ժամը 14:17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
35-ամյա տղամարդը ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով մահացել է. քրգործ է հարուցվել
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի 35-ամյա բնակչի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ ահազանգը ստացվել է 2022…
Կուբայում պայթյունի հետևանքով 22 մարդ է զոհվել
Հավանայի Saratoga հյուրանոցում պայթյունը 22 մարդու մարդու կյանք է խլել։ Զոհերից մեկը երեխա է։ 64 մարդ հոսպիտալացվել է, որից 14-ը՝ երեխա։ Այս մասին հայտնել է Կուբայի նախագահի վարչակազմը։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան։ Պայթյունի ալիքից ավերվել է շենքի ճակատային մասը մինչև 5-րդ հարկ, վնասվել են նաև հարևան շինությունները։ Իշխանությունները տեղի ունեցածն անվանել են դժբախտ…
Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանային երեք շրջանում պայթյուններ են տեղի ունեցել
Ուկրաինային սահմանակից երեք շրջանում պայթյուններ են տեղի ունեցել: Վորոնեժի և Կուրսկի շրջանների իշխանությունները հաղորդել են երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման հետևանքով առաջացած պայթյունների մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Ավելի ուշ Վորոնեժի մարզի նահանգապետը հաստատել է, որ ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքը, օդ են բարձրացել նաև ինքնաթիռներ։ Վերջին տվյալներով՝ պահեստում կրակը մեկուսացվել է։ Բելգորոդի մարզում էլ…
Քաբուլում պայթյուն է տեղի ունեցել
Ապրիլի 20-ի առավոտյան պայթյուն Է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում: Այդ մասին հայտնել Է տեղական Aamaj News գործակալությունը: Գործակալության տվյալներով՝ պայթյունը եղել է ունեցել ոստիկանական կետի մոտ՝ Աֆղանստանի մայրաքաղաքի անվտանգության երկրորդ շրջանում: Գործակալությունը նշում Է, որ պայթեցվել Է ավտոմոբիլ, որը պատկանում Էր երկրում իշխանության անցած «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցներին: Նախնական տեղեկատվությամբ, որը հայտնել Է Kabul news…









