fbpx
Աշխարհ

Ռուսաստանի՝ Ուկրաինայի հետ սահմանային երեք շրջանում պայթյուններ են տեղի ունեցել

Ուկրաինային սահմանակից երեք շրջանում պայթյուններ են տեղի ունեցել: Վորոնեժի և Կուրսկի շրջանների իշխանությունները հաղորդել են երկնքում հակաօդային պաշտպանության համակարգերի շահագործման հետևանքով առաջացած պայթյունների մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի ուշ Վորոնեժի մարզի նահանգապետը հաստատել է, որ ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքը, օդ են բարձրացել նաև ինքնաթիռներ։ Վերջին տվյալներով՝ պահեստում կրակը մեկուսացվել է։

Բելգորոդի մարզում էլ զինամթերքի պահեստ է բռնկվել։ Բնակելի շենքերի, տների ավերածություններ, ինչպես նաև խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ