պաշտոնական դիրք
Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Հուլիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ Որոտան գյուղում առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․ «ՀՀ գլխավոր դատախազության կողմից իրականացվող ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում վեր է հանվել և դատախազի ցուցումով փաստերն ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության…
Մեղրաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Նորալուսին» ՍՊԸ տնօրենը, նպատակ ունենալով Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում գտնվող ՍՊ ընկերությանը պատկանող հանգստի բազայի տարածքին հարակից, նույն համայնքին պատկանող, դեռևս 2017թ. ինքնակամ զավթած 1.06 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողատարածքի վրա կառուցել ինքնակամ…
Ահազանգեր կան, որ բուժաշխատողներին պարտադրում են միանալ վարչապետի հրաժարականի պահանջին․ ԱՆ-ի հայտարարությունը
ԱՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին: Հարգելով յուրաքանչյուրի քաղաքական հայացքները և դիրքորոշումը, որպես ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող կառույց, կոչ ենք անում…
Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննված քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Ալավերդի քաղաքի դպրոցներից մեկի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի հանգամանքները: Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ Ալավերդի քաղաքի 46-ամյա բնակչուհին՝ 2011թ. դեկտեմբերի 26-ից մինչ…
Իսրայելում մեկնարկել է Բենյամին Նեթանյահուի դատավարությունը
Իսրայելում ընդդեմ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դատավարություն է մեկնակել: Վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի, խարդախության և վստահությունը չարաշահելու մեջ, սակայն ինքը՝ Իսրայելի վարչապետը, հերքում է իր հասցեին ուղղված մեղադրանքները։ Հայտնենք, որ Նեթանյահուն առաջին առաջնորդն է, որի նկատմամբ ընթանում է դատավարություն, երբ կառավարում է երկիրը: Այս մասին տեղեկանում ենք BBC News-ից։
Աջափնյակի նախկին ղեկավարը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, 2018թ. նոյեմբերից մինչև 2020թ. փետրվար ամիսը զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձ, առերևույթ չարաշահել է…
Սուրեն Պապիկյանի անձնական տվյալների արտահոսքի համար մեղադրանք է առաջադրվել ԱԱԾ ներկայացուցչին
Տարածքային կառավարման և ենթակառուցվաքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի մասին գաղտնի համարվող տեղեկատվությունները ապօրինի հավաքելու,տարածելու և պաշտոնական դիրքը չարաշահելու համար Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման պետին մեղադրանք է առաջադրվել։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրնսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով , այն է՝ պաշտոնական դիրքը չարաշահել կամ այն ծառայության շահերին հակառակ օգտագործելը։ Ըստ մեղադրանքի տվյալ անձը…
Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չարաշահել են իրենց լիազորությունները. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչից՝ վերջինիս օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հերթական…








