պաշտոնանկություն
«Փաստ» թերթը գրում է. «Իջևանյան հայտնի իրադարձություններից հետո ոստիկանապետ Վալերի Օսիպյանի շուրջ խոսակցությունները, կարծես, դադարել են, ինչը, պարզվում է, այնքան էլ պատահական չէ: «Փաստ» թերթի տեղեկություններով՝ վարչապետը շատ գոհ է մնացել Օսիպյանի և ոստիկանության գործողություններից Իջևանում, որտեղ հնարավոր է եղել թեժ բախման ժամանակ խուսափել վատթարագույն սցենարներից: Դրական է համարվել նաև այն, որ ոստիկանապետը կարողացել է…
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրջորեն քննարկում է առևտրի նախարար Ուիլբոր Ռոսի պաշտոնանկության հարցը: Այս մասին հաղորդում է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը` վկայակոչելով Սպիտակ տանը մոտ կանգնած իր աղբյուրներին: NBC-ի փոխանցմամբ՝ Թրամփը դժգոհ է Ռոսի ղեկավարած գերատեսչության աշխատանքից, հատկապես 2020 թվականին կայանալիք մարդահամարի շեմին: Անցած շաբաթվա վերջին Գերագույն դատարանը հրաժարվեց մարդահամարի հարցաթերթիկում ընդգրկել քաղաքացիության մասին…
Ամերիկացիների գրեթե կեսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին են վկայում չորեքշաբթի հրապարակված հետազոտության տվյալները, որն անցկացրել է Gallup սոցիոլոգիական ծառայությունը։ Մասնագետները նշում են, որ հարցվողների 45 տոկոսը պաշտպանում է ԱՄՆ Կոնգրեսի շատ դեմոկրատների առաջարկը՝ իմփիչմենթ հայտարարել նախագահին։ Ընդ որում՝ հարցվածների 53 տոկոսը կարծում է, որ Թրամփին…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Իվան Գոլունովի գործից հետո պաշտոնանկ է արել ՆԳՆ-ի երկու գեներալների՝ հանցագործության մեջ նրա մասնակցությունը վկայող ապացույցների բացակայության պատճառով: Այս մասին գրում է gazeta.ru-ն: Որոշումը հրապարակվել է Կրեմլի կայքում: Պաշտոններից ազատվել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Դևյատկինը և ՆԳՆ Արևմտյան վարչական շրջանի Ներքին գործերի վարչության…
Հունիսի 7-ին Ազգային ժողովում լրագրողները ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին նրա հնարավոր հրաժարականի կամ պաշտոնանկության վերաբերյալ մամուլում շրջանառվող լուրերի մասին: ՊԵԿ նախագահը նշեց, որ ինքը այդ մասին առաջին անգամ է լսում: Նա հավելեց, որ ցանկացած դեպքում ինքը կմնա ոլորտում:
Ապրիլին Հարվարդի քաղաքական հետազոտությունների կենտրոնի և Harris Insights and Analytics-ի իրականացրած հարցման արդյունքների համաձայն` ամերիկացիների 65 տոկոսը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ հայտարարելուն: Իսկ մնացածը կողմ է արտահայտվել: Հարցվածների մեծամասնությունը նաև նշել է, որ 2016-ի ընտրություններին ռուսների միջամտության թեման արդեն իրեն սպառել է և այդ թեման այլևս պետք չէ քննարկել: ԱՄՆ նախագահի ընտրություններին…
Ահաբեկիչների համար նախատեսված Գուանտանամոյի բանտի պետ, դերծովակալ Ջոն Ռինգը պաշտոնանկ է արվել ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարության կողմից։ Նշվում է, որ ազատման պատճառը Ռինգի՝ կառավարման ունակությունների հանդեպ վստահության կորուստն է։ Բանտապետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի նրա տեղակալը, բրիգադի գեներալ Ջոն Հասսին։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության ղեկավարի պաշտոնից հեռացրել է Ռենդոլֆ Ալլեսին։ Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը հանձնարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Միք Մալվեյնին ձևակերպել Ալլեսի հրաժարականը, սակայն նա դեռևս շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։ Սպիտակ տունն ու Գաղտնի ծառայությունը դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։ Ալլեսը պաշտոնավարում էր 2017 թվականի ապրիլից։ Պաշտոնանկության…
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից հեռացրել է իրավապահ մարմինների 9 գեներալի: Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության առցանց պորտալում հրապարակված հրամանագրում: Մասնավորապես, հեռացվել են Թաթարստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Գիլմանովը, արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրյան տարածաշրջանային կենտրոնի պետ, ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դիդենկոն, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի օգնական Իրինա Զեյբերթը, Կրասնոյարսկի ՆԳՆ…
Ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Որոշ լրատվամիջոցներ կրկին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառում՝ հղում անելով անփաստարկ ու ինքնահնար տեղեկությունների: Նպատակը պարզ է՝ բարձրագոչ հայտարարություններով ընթերցող գայթակղել, իսկ նպատակին հասնելու համար օգտագործվում են ճղճիմ ու ցածրակարգ միջոցներ, որոնք հակասում են քաղաքացու իրազեկված լինելու իրավունքին ու լրատվության ճշմարիտ առաքելությանը: Կրկին կոչ ենք անում լրատվամիջոցներին՝…