fbpx
Աշխարհ

Պուտինը ՆԳՆ երկու գեներալի պաշտոնանկ է արել Գոլունովի գործից հետո

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Իվան Գոլունովի գործից հետո պաշտոնանկ է արել ՆԳՆ-ի երկու գեներալների՝ հանցագործության մեջ նրա մասնակցությունը վկայող ապացույցների բացակայության պատճառով: Այս մասին գրում է gazeta.ru-ն:

Որոշումը հրապարակվել է Կրեմլի կայքում:

Պաշտոններից ազատվել են Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության քրեակատարողական վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Դևյատկինը և ՆԳՆ Արևմտյան վարչական շրջանի Ներքին գործերի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Պուչկովը:

Նշենք, որ «Մեդուզա»-ի լրագրող Իվան Գոլունովի գործը փակված է:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը դատարանը Գոլունովին ենթարկել էր տնային կալանքի՝ մեծ չափով թմրանյութի իրացման եւ վաճառքի մեղադրանքով: Լրագրողն այժմ ազատ է արձակվել՝ մեղադրանքը ապացուցված չլինելու հիմնավորմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ